Երբ ԿԸՀ-ն կհայտարարի ընտրության օրը, այդ ժամանակ ՀՀԿ-ն իր կարծիքը կասի. Շարմազանով
«Դե յուրե դեռևս ընտրություններ նշանակված չեն, որովհետև թեկուզ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, իսկ իրական կապիտուլյանտի կողմից հայտարարություն անելը դեռևս դե յուրե չի նշանակում, որ ընտրություն է լինելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ընտրության օրը, ՀՀԿ-ն օրենքով սահմանված, կարգով և ժամկետներով իր որոշումը կկայացնի ու կարծիքը կարտահայտի:
«Հանրապետականը քաղաքական որևէ պրոցեսում դիտորդ չի լինելու, Հանրապետականն ունի անելիք և ասելիք, Հանրապետականը պայքարելու է իր իդեալների համար՝ անկախության, ինքնիշխանության, Արցախյան հիմնախնդրում հայկական լուծման, բնականաբար, գլխավոր խոչընդոտի դեմ: Իսկ գլխավոր խոչընդոտն է նիկոլիզմը, կապիտուլյանտը մարմնավորում է այդ նիկոլիզմը:
ՀՀԿ-ն Հայաստանի անկախ երրորդ հանրապետության ամենակայացած քաղաքական ուժերից մեկն է»,- ասաց Շարմազանովը:
Հարցին՝ ՀՀԿ-ն ունի՞ վարչապետի թեկնածու, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «ՀՀԿ-ի կադրային բազան բավականին պրոֆեսիոնալ է, հարուստ, բայց բոլորի հարցերի մասին խոսենք իր ժամանակին:
Դե յուրե չունենք ընտրության օր, ունենք գրառում: Երբ հրաժարական տա, երբ խորհրդարանը երկու անգամ չընտրի նոր վարչապետ, միգուցե ընտրում է, կամ՝ վարչապետի պարտականությունն իր վրա՞ է մնում, թե՞ ուրիշի, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանի սցենարով է գնում, թե՞ հեռանում է Հայաստանից… Ինչ գիտենք, թե երեք ամիս հետո ինչ է լինելու: Երբ որ ԿԸՀ-ն արդեն հայտարարարի ընտրության օրը, այդ ժամկետում մեր կարծիքը կասենք»:
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. Հավանաբար, Փաշինյանը կհայտարարի նաև, թե ով կարող է մասնակցել ընտրություններին
- Մենք մասնակցելու ենք արտահերթ ընտրություններին. Արթուր Վանեցյան
- Սոցցանցի արձագանքը՝ արտահերթ ընտրությունների մասին հայտարարությանը
- Էդմոն Մարուքյան. Հունիսի 20-ը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր մեզ համար ընդունելի է
- Հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Փաշինյան
- ՀՀ երրորդ նախագահ. Արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ որոշում լինելու դեպքում մեր կարծիքը կհայտնենք
- Եթե ընդդիմությունը բռունցք պահի, արտահերթ ընտրությունները Նիկոլի օրակարգով չեն լինելու. Աշոտյան
- Նաիրա Կարապետյան. Ժամանակը շատ ցավոտ և դաժան ապացուցեց, որ մենք ճիշտ էինք, Նիկոլը՝ սխալ