Թուրքիան հայտարարում է, որ այս տարի իր տարածքում կանխել է 26 ահաբեկչություն
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հինգշաբթի օրը՝ մարտի 18-ին, հայտարարել է, որ այս տարվա առաջին ամիսներին երկրի անվտանգության ուժերին հաջողվել է կանխել առնվազն 26 ահաբեկչություն: Anadolu գործակալության տարածած տեղեկությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Նրա հավաստիացմամբ՝ հինգշաբթի օրը կանխվել է հերթական հարձակումը:
Անցյալ տարվա հոկտեմբերին հաղորդագրություն տարածվեց, որ Թուրքիայում բերման են ենթարկվել 25 օտարերկրյա քաղաքացիներ, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպությանը ներգրավվելու մեջ:
Մեկ ամիս առաջ Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր, որ ընդհանուր առմամբ 2020 թ.-ին Թուրքիայի անվտանգության ուժերը կանխել են 152 ահաբեկչություն, և գրոհայիններից առգրավել էին 26,8 տոննա պայթուցիկ նյութեր: Սեպտեմբերին ձերբակալվել էր նաև Թուրքիայում ԻՊ ահաբեկչական կազմակերպության էմիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան