ՀՀ երրորդ նախագահ. Արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ որոշում լինելու դեպքում մեր կարծիքը կհայտնենք
«Ես չեմ կարող կոնկրետ բան ասել, որովհետև դժվար է կանխատեսել ներկա իշխանությունների գործողությունները»,- Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե որո՞նք են լինելու ՀՀԿ-ի քայլերը, եթե նշանակվեն արտահերթ ընտրություններ:
Սերժ Սարգսյանը նշեց՝ երբ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ որոշում լինի, այդ ժամանակ իրենք իրենց կարծիքը մանրամասն կներկայացնեն:
Հարակից հրապարակումներ`
- Եթե ընդդիմությունը բռունցք պահի, արտահերթ ընտրությունները Նիկոլի օրակարգով չեն լինելու. Աշոտյան
- Երկու օրից կասենք՝ երբ կանցկացվեն արտահերթ ընտրությունները. Ռոմանոս Պետրոսյան
- Վազգեն Մանուկյանի տեսակետն արտահերթ ընտրությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին