«Թրքաբարո..., թրքահպատակ Նիկոլին ու «նիկոլիկներին» ռադ ենք անելու Հայաստանից»
«Այս դատարանում փորձում են դատել հայրենասիրությունն ու պետական մտածողությունը։ Մի խումբ դավաճանների թվում է, թե իրենք կկարողանան ստիպել մեզ ընկրկել մեր արժանապատիվ ուղուց»,- այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ այսօր շարունակվելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարանի մոտ հավաքվել են քաղաքացիներ, հասարակական-քաղաքական գործիչներ՝ իրենց աջակցություն հայտնելու ՀՀ երրորդ նախագահին:
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ նշեց, որ դատարանի դիմաց հավաքված մարդիկ ցույց են տալիս, որ ՀՀ-ում ողջամտությունը, արժանապատվությունը և պետականության շարունակությունն ունեն ապագա։
«Այսօր այստեղ սովորական դատավարություն չէ, արդեն 3 տարի շարունակ ՀՀ-ում դատում են Արցախը, դատում են պետականությունը, դատում են մեր հավատը, մեր հերոսներին, գեներալներին, Արցախը ազատագրածնեին ու պաշտպանածներին»,- ասաց նա։
Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ նույն դատարանի բակում Սերժ Սարգսյանն ասել էր՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. «Ես հիմա ուզում եմ, որ մենք այստեղ բարձր վանկարկենք՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մենք ետ ենք բերելու, վերադարձնելու ենք Արցախը, մենք վերականգնելու ենք Արցախի Հանրապետությունը, որքան էլ այս թրքահպատակ, թրքահոգի Նիկոլն ու նիկոլիկները վաճառեն Արցախը։ Մենք սրանց ռադ ենք անելու Հայաստանից»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ընդդիմությունը բռունցք պահի, արտահերթ ընտրությունները Նիկոլի օրակարգով չեն լինելու. Աշոտյան
- Ի աջակցություն Սերժ Սարգսյանի՝ դատարանի դիմաց հավաքվել են քաղաքացիներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին