Պրոթեզները ձեռք կբերվեն առանց գնային սահմանափակումների. Հավաստիացնում է Մեսրոպ Առաքելյանը
«Միջազգային լավագույն փորձի հիման վրա նախատեսվում է ստեղծել Անկախ կյանքի կենտրոններ, որտեղ ծառայություններ կմատուցվեն պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նա զեկուցեց օրակարգային առաջին քննարկվող հարցը՝ Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին որոշումը:
Առաքելյանի ներկայացմամբ՝ միջոցառումների ծրագրով մշակվել են գործողություններ, որոնք ուղղված են հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիական ներառմանը և անկախ կյանքի ապահովմանը, սոցիալական զբաղվածությանը՝ առողջապահական, կրթական, մշակութային և տնտեսական ծրագրերի և միջոցառումների միջոցով:
Նա տեղեկացրեց, որ նախագծով սահմանվել են միջոցառումների պատասխանատուները, դրանց իրականացման ժամկետներ:
Նախարարի խոսքով ծրագրի ընթացքում կիրականացվեն մասնագիտական, անձնական օգնության և կարիերայի պլանավորման ծրագրեր:
Ըստ Առաքելյանի՝ նախնական փուլում կենտրոններ կստեղծվեն 6 մարզերում, որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը մեծ է:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը գործադիրին տեղեկացրեց, որ արդեն իրականացվել են պրոթեզավարման ենթակա անձանց կարիքների համալիր գնահատման առաջին փուլը և հաշվի են առնվել նաև նրանց բնակության միջավայրային պայմանները:
Նա հավաստիացրեց, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ամերիկյան և եվրոպական պրոթեզարանների հետ և բոլոր անդամահատվածների համար ձեռք կբերվեն պրոթեզներ՝ առանց գնային սահմանափակումների և այն առաջիկայում կիրականացվի խումբ առ խումբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին