Վլադիմիր Պուտինը Ջո Բայդենին առաջարկել է երկխոսությունը շարունակել ուղիղ եթերում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին առաջարկել է երկխոսությունը շարունակել ուղիղ եթերում, ինչն, ըստ նրա, կհետաքրքրի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների քաղաքացիներին:
«Ես հենց նոր մտածեցի այս մասին: Անցյալ անգամ հեռախոսազրույցի նախաձեռնությունը եկել էր Նախագահ Բայդենից: Ես ուզում եմ հրավիրել Նախագահ Բայդենին շարունակել մեր քննարկումը, բայց պայմանով, որ մենք դա անենք ուղիղ եթերում, ինչպես ասում են՝ առցանց: Առանց հապաղելու, անմիջականորեն՝ բաց և ուղիղ քննարկման միջոցով: Ինձ թվում է, որ դա հետաքրքիր կլիներ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների և շատ այլ երկրների քաղաքացիների համար»,- «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում Պուտինի հնչեցրած կոչը հրապարակել է «ՌԻԱ նովոստի»,-ն:
Պուտինը հստակեցրել է, որ ինքը պատրաստ է Բայդենի հետ խոսել ուրբաթ կամ երկուշաբթի: