Ռուբեն Մելիքյան. Դատական իշխանության անկախությունը քանակական ընդարձակումից որակական ամբողջացման ենթարկվեց հենց նիկոլական ռեժիմի օրոք
Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ, արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը հրապարակել է ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ դատարանի որոշման եզրափակիչ մասը ու գրել.
«Երեկ երեկոյան Մեդիապորտում հրապարակված լուրը հաստատվեց։ «Դատալեքս» համակարգի մասնակի խափանումը առավոտյան վերացավ, և ահա տեսնում ենք Օ.Գասպարյանի գործով դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցի ծավալուն որոշումը (եզրափակիչ մասը՝ կից):
Չմեղանչեմ խղճիս առջև և հրապարակավ ընդունեմ, որ դատական իշխանության անկախությունը քանակական ընդարձակումից որակական ամբողջացման ենթարկվեց հենց նիկոլական ռեժիմի օրոք՝ «այն ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ» տրամաբանությամբ։
Դատավորները խորապես ու, հուսով եմ, անդառնալիորեն գիտակցեցին, որ ոչ թե հերթական պետական համակարգի ներկայացուցիչ են, այլ իշխանության ինքնուրույն ճյուղի կրող ու կենսագործող։ Որ իշխանության իրենց ճյուղը կոչված է հակակշռելու ու հավասարակշռելու իշխանության «քաղաքական» ճյուղերին՝ Օրենսդիրին ու Գործադիրին, և ունակ է այդ դերակատարումը կատարել պատվով ու որակով։
Ինչու՞ ստացվեց դատարանների մոտ։ Որովհետև՝ (1) ներսում կային հեղինակություններ, որոնք առաջին ու շատ ծանր հարվածներն իրենց վրա վերցրեցին ու չընկրկեցին, ու չծնկեցին, (2) 1997-ից ի վեր՝ տասնյակ մարդիկ՝ իրական բարեփոխիչներ, դասախոսներ, գիտնականներ, դատական վարչարարներ, հենց դատավորներ, չերևացող, չփիառվող, բայց հաստատակամ ու նպատակասլաց աշխատանք էին կատարում՝ իրապես անկախ դատարաններ ունենալու համար։ Ու ահա՛ տնկված ու խնամված այգին պտուղներ է տալիս»։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Դանիելյան. վարչական մարմինն անգամ չպետք է սպասեր իր գործողությունները կասեցնելու վերաբերյալ դատական ակտի
- Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել. մեկն արդեն վարույթ է ընդունվել. փաստաբան
- Արփինե Հովհաննիսյան. Դատավորը պիտի ընտրի` իրավունքի ու ապօրինության, զոհի ու զոհի դահիճի միջև
- Փաստաբան. Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը մակագրվել է հենց դատավոր Պետրոսյանին
- Օնիկ Գասպարյան. Դիմել եմ ՀՀ վարչական դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան