Երկու օրից կասենք՝ երբ կանցկացվեն արտահերթ ընտրությունները. Ռոմանոս Պետրոսյան
«Արտահերթ ընտրություններ անցկացնելու մեր որոշումը մնում է ուժի մեջ»,- այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
Նրա խոսքով, երկրում ծառացած քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումն իշխանությունը տեսնում է միայն արտահերթ ընտրություններ անցկացնելով, ինչը կարող է լինել մոտ ապագայում, կամ՝ միջնաժամկետ կտրվածքով։
«Մենք հակված ենք առաջնահերթ գնալու արտահերթ ընտրությունների։ 1-2 օրից ավելի հստակ կխոսենք ժամկետների մասին։ Մենք գնում ենք արտահերթ ընտրությունների, և 2 օրից կասենք՝ երբ կանցկացվեն արտահերթ ընտրությունները։ Ժամանակն է ժամկետներ նշելու, հանգուցալուծումներ գտնելու։ Այսպես թե այնպես, մեր թիմը պատրաստ է ժողովրդի առաջ ստանձնելու քաղաքական պատասխանատվություն»,- նշեց նա։
Հարցին, թե ինչպես է անցկացվելու քարոզարշավ, եթե Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ ոստիկաններով շրջապատված է շրջում, ՇՄ նախարարը պատասխանեց՝ ասելով, որ հարցն ուռճացված է։
«Երկրի ղեկավարի նկատմամբ հնչում են բռնության սպառնալիքներ, ապա պետք է նրա անվտանգությունը պահպանվի։ Նիկոլ Փաշինյանն անընդհատ ժողովրդի մեջ է, անցյալ հանգստյան օրերին եղել է Արագածոտնի մարզում, շրջել է մարդկանց մեջ»,- կարծիք հայտնեց Ռոմանոս Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Արտահերթ ընտրությունները սարերի հետևում չեն. Շատերն են սպասում ու արդեն քայլեր անում այդ ուղղությամբ
- Վազգեն Մանուկյանի տեսակետն արտահերթ ընտրությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները