Հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Փաշինյան
«Քիչ առաջ տեղի ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:
Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:
Հաշվի առնելով նաեւ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ երրորդ նախագահ. Արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ որոշում լինելու դեպքում մեր կարծիքը կհայտնենք
- Երկու օրից կասենք՝ երբ կանցկացվեն արտահերթ ընտրությունները. Ռոմանոս Պետրոսյան
- Քանի որ երկրում իշխանություն գոյություն չունի, կարող էր ստեղծվել զուգահեռ կառույց. Վիգեն Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան