Կառավարությունն այսօրվա նիստում կառաջարկի արգելել պետական սահմանին առանց թույլատվության տեսալուսանկարահանումները
Կառավարությունն այսօրվա նիստում «Պետական սահմանի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերով կառաջարկի արգելել ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում` անօդաչու թռչող սարքերի օգտագործումը:
«Պետական սահմանի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ արգելվելու է առանց համապատասխան թույլտվության սահմանային շերտում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:
Մեկ այլ նախաձեռնությամբ գործադիրը մերժեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու՝ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի առաջարկը, ըստ որի պետք է իրավունք տրվեր պատգամավորներին՝ խմբակցությունից դուրս գալու կամ հեռացվելու դեպքում ՀՀ Ազգային ժողովի խորհրդին ուղղված գրավոր դիմումով ընդգրկվել միջազգային խորհրդարանական կազմակերպությունների, միջխորհրդարանական հանձնաժողովների,Ազգային ժողովի պատվիրակությունների և Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմում:
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 26 հարցից զեկուցվող է 4-ը և ևս 1-ը, որը վերաբերում է պաշտպանության ոլորտին, կքննարկվիվ գաղտնի ռեժիմով:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին