«Նիկոլը հիմնադրամի փողերի մասին խոսում է շարքային ջեբկիրի պես»
«Ժամանակն ու հետագա դատական գործընթացները ցույց կտան, թե ուր են կորել համահայկական հիմնադրամին ուղարկված ահռելի գումարները»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց փորձագետ Հայկազուն Ալվրցյանը։
Ըստ նրա, ժամանակի ընթացքում կպարզվի, թե ում հաշվեհամարին են նստել սփյուռքից ուղարկված, համահայկական հիմնադրամին փոխանցված գումարները։
«Տեսեք, Նիկոլն օրեր առաջ ասաց, որ չի կարող ասել՝ ինչ են եղել հիմնադրամի գումարները։ Հիմա տեսեք, ինքը մեկ առ մեկ հաշվում էր երկրում ՀԴՄ կտրոնների բոլոր հաշիվները, բայց հիմնադրամի համար առաջին պատասխանատուն լինելով՝ չգիտի՝ ուր են գնացել այդ նվիրաբերված գումարները։ Գողերը միշտ էլ ասում են՝ չգիտեն, թե ինչ են եղել փողերը։ Փողի գողը միշտ հրաժարվում է փողի մասին խոսել։ Հիմա Նիկոլը հիմնադրամի փողերի մասին խոսում է շարքային ջեբկիրի պես»,- նշեց նա։
Հայկազուն Ալվրցյանի խոսքով, այս իշխանություններն ուղղակի Հայաստանին խայտառակ են անում. հիմա էլ հիմնադրամի փողերը գողանալով սփյուռքի մեջ այն գիտակցումը մտցրին, որ չպետք է ՀՀ-ին գումար փոխանցել։
«Սա հայրենիքը քանդելու փորձ է։ Տեսեք, Արցախի մի մասը տվեց, հիմա էլ մնացածն է քանդում։ Ինքը բերվել է քանդելու համար։ Ես վստահ եմ՝ նա թուրք-բրիտանական դրածո է, և անիմաստ են հարցերը, թե ինչու է նա անում այդ ամենը։ Հենց պետության հանդեպ մարդկանց, աշխարհի հավատը կորցնելու համար է նա ամեն ինչ անում։ Նիկոլն անում է այն, ինչի համար եկել է»,- ասաց փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլին ևս մեկ անգամ հորդորում եմ արագ լուծում տալ այս հարցին. Արա Վարդանյան
- Արկադի Ղուկասյանը միանում է Ռոբերտ Քոչարյանի տեսակետին
- Ռոբերտ Քոչարյան. Կառավարության գործողությունների արդյունքում լրջորեն վնասվում է «Հայաստան» հիմնադրամի հեղինակությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին