Արսեն Հարությունյանն ազատ ոճայինների առաջին ուղեգիրն է նվաճել Տոկիո-2020-ի համար
Ազատ ոճի ըմբիշ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, որն արդեն ապահովել էր իր մասնակցությունը Տոկիոյի Օլիմպիական խաղերին, Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի եզրափակչում 8-3 հաշվով հաղթել է Բուլղարիայի ներկայացուցիչ Գեորգի Վանգելովին։
Արսենը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10-2 հաշվով հաղթանակ է տարել Բուլղարիայի ներկայացուցիչ Ուլադիսլաու Անդրեյեուի նկատմամբ, քառորդ եզրափակում հայ ըմբիշը 10-5 հաշվով վստահ առավելության էր հասել Վրաստանի ներկայացուցիչ Բեկա Բուդիաշվիլիի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում մեր ըմբիշը վստահ հաղթանակ էր տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Յատցենկոյի նկատմամբ՝ 10-0 հաշվով։
Հարությունյանն ազատ ոճայինների առաջին ուղեգիրն է նվաճել Տոկիո-2020-ի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները