«Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հիշատակին
Մարտի 27-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի հոբելյանական 20-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը։ Այն նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին: Այս մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։
Հայաստանի ամենամյա ազգային «Արտավազդ» թատերական մրցանակը շնորհվում է թատերական տարվա արդյունքների հիման վրա։ Մրցանակաբաշխությունն ավանդաբար տեղի է ունենում մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները