«Իմքայլական պատգամավորները, լսելով, որ արտահերթ ընտրություններ կարող են լինել, շան պես վախեցել են»
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը։
ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանի խոսքով, իմքայլական պատգամավորները, լսելով, որ արտահերթ ընտրություններ կարող են լինել, «շան պես վախեցել են», քանի որ գիտեն՝ իրենք ոչ մի բան են Նիկոլ Փաշինյանի համար։ Եվ հենց այդ պատճառով, ըստ նրա, այլևս անիմաստ է այդ պատգամավորների հետ որևէ բան խոսելը. նրանք ուղղակի կոճակ սեղմող են, պատային վիճակում գտնվող մարդիկ։
«Այդ պատգամավորները գիտեն, որ հունիսի 20-ից հետո անգամ փողոց չեն կարողանալու դուրս գալ։ Արժանապատվություն չունեն։ Նրանց պետք է հարց տալ՝ այս անօրինությունները, որ տեղի են ունենում, այս իրավիճակն իրենց դո՞ւր է գալիս։ Իրենց դո՞ւր է գալիս, որ ՄԻՊ-ին հայհոյում են սոցիալական տիրույթում, հայհոյողն էլ մի ողջ կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի անդամ է»,- նշեց նա։
Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ նոր տարվա օրը ժողովրդի մեծ մասը չէր նշում, իսկ իշխող ուժի նույն ներկայացուցիչը, որն այսօր մարդու իրավունքների պաշտպանին է հայհոյում, այդ օրը տոնածառի շուրջ արված լուսանկարներ էր հրապարակում.
«Սա է դրանց պատկերը»։
Հարակից հրապարակումներ`
- Հիմա կան խաղի գործող կանոններ, համաձայն որոնց՝ պետք է պատրաստվել ընտրություններին. Մարուքյան
- ԲՀԿ–ն պատրաստ է ընտրություններին բոլոր տիպի ընտրակարգերով. Մելքումյան