Խորհրդարանական կառավարման ձևը չարիք է. Գոռ Գևորգյան
«Եթե Հայաստանը համարվում է խորհրդարանական հանրապետություն, ապա ժամանակը չէ՞ այստեղ ամրագրենք, որ մեր խորհրդարանը, որպես այդպիսին, չի հանդիսանում ՀՀ-ում առանցքային որոշումներ կայացնելու հարցում ամենաառաջնահերթ ամբիոնը»,- ԱԺ այսօրվա արտահերթ նիստում ունեցած ելույթում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դիմեց անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը:
Պատգամավորը հայտարարեց, թե ակնկալում էր, որ անհասկանալի հրատապությամբ հրավիրված արտահերթ նիստի բացման խոսքը ԱԺ նախագահինը պետք է լիներ և նա պետք է հանրությանը տեղեկացներ, որ անցած օրը դարակազմիկ հայտարարությամբ են հանդես եկել՝ ի վերջո օր սահմանելով արտահերթ ընտրությունների անցկացման համար:
Ըստ պատգամավորի՝ արտահերթ ընտրությունները որպես ձևաչափ ՀՀ-ում կուտակված խորքային խնդիրները լուծելու համար անքննելի իրողություն են, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ:
Գոռ Գևորգյանի կարծիքով, մի քանի առանցքային հարցեր կան, որոնք պետք է լինեին արտահերթ նստաշրջանի օրակարգում՝ երկրի անվտանգային հիմնախնդիրները և գալիք արտահերթ ընտրությունների ձևաչափը:
Պատգամավորը հարց բարձրացրեց, թե որքանո՞վ են գալիք ընտրություններն արտահայտելու ժողովրդի ակնկալիքներն՝ ազատ և անաչառ անցկացնելու առումով և դրա միջոցով արդյո՞ք հնարավոր կլինի ամրապնդվել հանրային կայունությունը, կարգն ու կանոնը:
«Պարոն Միրզոյան, ես կարծում եմ պետք է ասել, որ խորհրդարանական կառավարման ձևն իրեն սպառել է, ավելին այս պահի դրությամբ այն չարիք է հանդիսանում և ժամանակն է, որ շատ հստակ, արտահերթ ընտրություններից առաջ խոսենք կառավարման ձևը փոխելու մասին»,- հայտարարեց պատգամավորը և կարծիք հայտնեց, որ Հայաստանում նախագահական կառավարումը կլինի առավել արդարացված:
Հարակից հրապարակումներ`
- Որոշել ենք դառնալ «Արցախի ձայնը», թե չէ այնպիսի տպավորություն է` հանձնեցինք, պրծանք. Թովմասյան
- Մեկ օրվա մեջ ուզում եք օրենքի նախագիծ անցկացնել՝ առանց հարգելու մասնագիտական կարծիքը. Սիմոնյանը՝ իշխանությանը
- ԱԺ-ն սկսեց Դատական օրենսգրքի փոփոխության համար հրավիրված արտահերթ նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան