Քաղաքական 15:00 19/03/2021 Հայաստան

Այդ ընտրությունները կարող են լինել ոչ թե իրավիճակից դուրս գալու ելք, այլ ստեղծված իրավիճակից նոր ճգնաժամ սկսվի. Սաղաթելյան

«Հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դեռևս փաստ չէ, որ տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ»,-  Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ  ճեպազրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենալու համար անհրաժեշտ է, որպեսզի վարչապետը երկու անգամ տա հրաժարական, այդ ժամանակահատվածում չընտրվի վարչապետ, լուծարվի  խորհրդարանը, Հանրապետության նախագահը նշանակի ընտրություններ:

«Այսինքն` այն ֆեյսբուքյան ստատուստը, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու ընտրություններ և վերջնական են, մեզ մոտ հավատ չի ներշնչում: Այս ժամանակահատվածում իրենք մի քանի անգամ խոսել են արտահերթ ընտրությունների մասին, շատ արագ հրաժարվել են: Պատերազմի ժամանակ 44 օր ստով ու կեղծիքով կերակրել են մեզ:

Մենք ունենք բավարար բոլոր հիմքերը կասկածելու, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ»,- ասաց Ի. Սաղաթելյանը:

Նա  հիշեցրեց, որ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը եղել է Հայրենիքի փրկության շարժման պահանջներից մեկը:

«Եթե նույնիսկ տեղի ունենա խորհրդարանական ընտրություններ, դա բավարարում է Հայրենիքի փրկության շարժման պահանջների ընդամենը մի մասը:

Մենք գտնում ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ և կարևոր պայման են երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց այդ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ կամ իր ժամանակավոր պաշտոնակատար լինելու դեպքում կա մեծ վտանգ, որ չի լինելու մրցակցային, հավասար  պայմաններով: Մեծ է հնարավորությունը, որ այդ ընտրությունները  կեղծվելու են:

Իրականում այդ ընտրությունները կարող են լինել  ոչ թե ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք, այլ ստեղծված իրավիճակից նոր ճգնաժամ սկսվի: Հետևաբար, Հայրենիքի փրկության շարժումը շարունակում է պնդել, որ իր առաջարկած օրակարգը ստեղծված իրավիճակից դուրս գալու ճիշտ, արդյունավետ ճանապարհային քարտեզն է»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ իրենց բողոքի, անհնազանդության ակցիաները շարունակվելու են,  նարավոր է մարտավարության փոփոխություն, բայց խոսել այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրության մասին, որն, ըստ էության, գոյություն չունի, կա ընդամենը մի հայտարարություն, անիմաստ են համարում մտնել այդ օրակարգի մեջ:

Նա նշեց, որ ընտրությունների մասին հայտարարությունը Շարժման, մեր հայրենակիցների այս ընթացքում իրականացրած աշխատանքի, ճնշման արդյունք է:

«Այսինքն այս իմասով սա ինչ-որ տեղ ձեռքբերում է, քանի որ ցանկացած իշխանություն, եթե իր վիճակը լավ է, ունի լեգիտիմություն, չի գնա  արտահերթ խորհրդարանական ընտրության: Այս իմաստով սա ձեռքբերում է, բայց բավարար պայման չէ երկրում ստեղծված  ճգնաժամը հաղթահարելու համար: 
Իսկ ինչո՞ւ է փորձում հայտարարել այդ մասին  և վտանգ կա, որ չանի: Մենք ունենք այդ փորձառությունը: Ես չունեմ որևէ հիմք հավատալու Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարության»,- ասաց Ի. Սաղաթելյանը:

Նա նշեց, որ եթե հունիսի 20-ին տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապրիլի 22-ից մայիսի 7-ն ընկած հատվածում պետք է հրաժարական տա. «Մոտ 40-50 օր առջևում կա: Եթե իրենք անկեղծ էին, մենք ասել էինք՝ թող հենց վաղը գար, հրաժարական տար, ինչո՞ւ համար է այդ ժամանակահատվածը:

Երկրորդ՝ մի քանի անգամ Շարժումը մեծ թափ է հավաքել, հանդես են եկել խորհրդարանական  ընտրություններ կազմակերպելու  համար, որոշ քաղաքական ուժեր, կուսակցություններ, հասարակությունը իմանալով, որ տեղի է ունենալու ընտրություն, ինչ որ կերպ շարժման թափը մարել է, հետո ասել են՝ չկա հասարակական պահանջ ընտրություն կազմակերպելու համար:
Այսինքն մենք ունենք բոլոր հիմքերը կասկածելու իրենց անկեղծության վրա: Բայց հարցը դա չէ, հարցն այն է, որ իր գլխավորությամբ կազմակերպված  ընտրությոնները չեն կարող լինել մրցակցային, հավասար պայմաններում, դառնան նոր ճգնաժամի պատճառ: Մեծ վտանգ կա, որ այդ ընտրությունները չեն ունենալու հանրային մեծ վստահություն»,- ասաց Հայրենիքի փրկության շարժման  համակարգողը:

Հարցին՝ եթե ոչ Նիկոլ Փաշինյանը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ապա ո՞վ, Ի. Սաղաթելյանը պատասխանեց. «Մարդ, որն այդ ընտրություններին  չի ունենալու անձնական շահագրգռվածություն: Իհարկե, խոսքը Վազգեն Մանուկյանի մասին է,  բայց եթե կա այլ թեկնածու, որը կարող է լինել չեզոք, կարող ենք քննարկել: Կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանի նպատակը երբեք չի եղել վարչապետ լինելը, ինքն իրեն չի առաջադրել, մենք ենք  խնդրել Վազգեն Մանուկյանին իբրև մեծ կենսագրություն, փորձառու քաղաքական գործիչ ընդառաջել մեր պահանջին:  Մենք պնդում ենք, որ հարմար թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: Եթե լինի քննարկումներ, կարող ենք քննարկել:
Ամենակարևորն այստեղ սկզբունքն է՝ ընտրությունները կազմակերպող անձը չպետք է ինքը և իր կուսակցությունը մասնակցեն այդ ընտրություններին»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}