Դաշնակցությունն այդ օրակարգի մեջ չի մտնելու. Իշխան Սաղաթելյան
«Այս պահին ես տեսնում եմ հնարավորություն, որ Հայրենիքի փրկության շարժումը կարող է լիարժեք գործել, քանի որ ունենք ընդհանուր կոնսենսուս այս իշխանություններին հեռացնելու շուրջ», - Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ եթե լինի մի անհաղթահարելի իրավիճակ, այդ ժամանակ հանդես կգան հայտարարությամբ, բայց այս պահին շատ կարևոր է իրենց օրակարգով պայքարը շարունակելը:
Հարցին՝ ո՞ր դեպքում կարող է լինել անհաղթահարելի իրավիճակ, Ի. Սաղաթելյանը պատասխանեց, երբ Շարժման մաս կազմող կուսակցություններն, անհատներն ունենան խորն անհամաձայնություն:
«Հիմա մենք այդ խնդիրը չունենք»,- ընդգծեց Հայրենիքի փրկության շարժման համակարգողը՝ ավելացնելով, որ այս պահին իրենք ունեն կոնսենսուս՝ Հայրենիքի փրկության շարժումը շարունակում է իր աշխատանքներ: Նրա կարծիքով, Շարժումն անցնող ամիսներին հսկայական աշխատանք է արել, օրակարգը պահել է թեժ, և այս իմաստով կարևոր ձեռքբերումներ ունեցել է, պետք է շարունակի աշխատանքը:
Ինչ վերաբերում է Շարժման մաս կազմով «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» կուսակությունների հայտարարություններին, որ իրենք պատրաստ են մասնացել հունիսի 20-ին հայտարարված արտահերթ ընտրություններին, Ի. Սաղաթելյանն ասաց, որ նորմալ է համարում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամ է ասել, որ իրենք կմասնակցեն արտահերթ ընտրություններին, եթե դրանք տեղի ունենան:
«Շարժման բազմաթիվ կուսակցություններ իրենց դիրքորոշումը հայտնել են: Բայց այստեղ կա մի կարևոր հարց՝ մենք Նիկոլի հեռացման հարցում Շարժման մեջ ունենք 100 տոկոս կոնսենսուս:
Կան ուժեր, որոնց մի մասը գտնում են՝ դրա արագ, արդյունավետ ճանապարհը ընտրությունն են, մի մասը գտնում է՝ պետք չէ իրենով գնալ ընտրության: Այստեղ մոտեցումների տարբերություն կա, ինչը բնական է, քանի որ բազմաթիվ քաղաքական ուժեր են»,- ասաց Ի. Սաղաթելյանը:
Խոսելով կոնկրետ Դաշնակցության անելիքների մասին, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց. «Այդ օրակարգի մեջ մենք չենք մտնելու: Անկախ նրանից՝ Շարժման որ կուսակցությունն ինչ դիրքորոշում կունենա, Դաշնակցությունը մինչև վերջ պայքարելու է այն օրակարգի համար, որն ինքը հայտարարել է, այսինքն մենք, եթե նույնիսկ մենակ մնանք, շարունակելու ենք ամբողջ ծավալով մեր պայքարը, որպեսզի օր առաջ Փաշինյանը հեռացվի:
Երբեք դեմ չենք եղել արտահերթ ընտրություններին, բայց այդ ընտրությունները չպետք է կազմակերպի Փաշինյանը: Եթե այսքան պայքարից հետո, անկախ մեր կամքից, տեղի կունենա արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այդ ժամանակ նոր Դաշնակցությունը կքննարկի իր մասնակցության ձևաչափը, օրակարգը, կամ մասնակցում է, թե ոչ»:
Հարակից հրապարակումներ`
- Այդ ընտրությունները կարող են լինել ոչ թե իրավիճակից դուրս գալու ելք, այլ ստեղծված իրավիճակից նոր ճգնաժամ սկսվի. Սաղաթելյան
- Մենք մասնակցելու ենք արտահերթ ընտրություններին. Արթուր Վանեցյան
- Գագիկ Ծառուկյան. Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը
- Հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան