Պատգամավորներ, դուք նրա համար չեք դառել պատգամավոր, որ մենակ պարգևավճարներ ստանաք, էս ծնողների երեսին ո՞վ է նայելու․ Մարինա Պողոսյան
Այսօր իշխանություններն ուրիշ բան ու գործ չունեն, փոխանակ ծնողներով զբաղվեն, որ նրանք չգան հասարակական կազմակերպության դուռը, այլ գտնեն իրենց հարցի լուծումը ՊՆ-ում, գտնեն ԳՇ-ում, Կառավարությունում, ԱԱԾ-ում, մարդիկ ստիպված նորից եկել են ՀԿ։ Այս մասին «Պոլիտիկ․ամ»-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Մարինա Պողոսյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 11-ին Հադրութ ուղարկված մեկ վաշտ զինվորների մասին, ովքեր սպանվել են դեռ քաղաք չմտած։
«Փոխանակ ծնողներին տեսնեին, քրեական գործեր հարուցեին, Ալեն Սիմոնյանն ու իր նմանները փոխանակ անդրադառնային ձախողած պատերազմին, սկսեցին անդրադառնալ ուրիշ բաներին։ Ոչ մի պատգամավոր այս ծնողներին չանդրադարձավ։ Պատգամավորներ, դուք նրա համար չեք դառել պատգամավոր, երեսփոխան, որ մենակ պարգևավճարներ ստանաք, էս ծնողների երեսին ո՞վ է նայելու, էս որդի կորցրած , որ մինչև հիմա զինծառայողի տեղը պարզ չէ։ Դուք այնքան ապիկար գտնվեցիք , որ չկարողացաք ասել այդ վեցը գերի են ընկել, թե՝ ոչ։ Առողջապահության նախարար ունենք, որը չգիտի ,թե մորգում քանի դիակ ունենք։ Բա ի՞նչը գիտեք ,մենակ փող լվանա՞լը»,-ասաց նա։
Մարինա Պողոսյանը իշխանության ներկայացուցիչներին հորդորեց զբաղվել բուն գործով, այլ ոչ թե զրպարտությամբ։
«Մի հատ հլը ոտքի կանքննեք «88 + », ընկել եք ընտրությունների հետևից,ի՞նչն եք ընտրում,էս երեխեքի ծնողները մա՞հն էին ընտրել իրենց երեխեքի համար, թե՞ իրենց տվել էին, որ տանեն,-ասաց նա»։