Մարինե Սուքիասյան . Ընտրություններ՝ հին հերոսներով ու «Նոր Հայաստանի» նվաճումներով
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Մարինե Սուքիասյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Ծգլը, Չագուջը, Պիստը, Վլեն և, իհարկե, Պրիշը երեկվանից աշխատանքի մեջ են։ Հեղափոխական Փաշինյանի կառավարման երրորդ տարում անց են կացվում խորհրդարանական ընտրություններ՝ ռեյտինգային համակարգով։
Հեղափոխության երրորդ տարում երկրի կարևոր դեմքերը դարձյալ ձայնի «տասովշիկներն» են։
Սա Փաշինյանի մարդկային և քաղաքական դատարկության ամենացայտուն ապացույցն է։
Իշխանության գալուց հետո ոչ մի բարեփոխում չարվեց, լրիվ հակառակը՝ Փաշինյանը անխնա օգտվեց նախորդ 28 տարիների բոլոր արատավոր համակարգերից՝ դատախազություն, իրավապահներ, ՊԵԿ, Հ1, ձայն բերողներ և այլն։ Փաշինյանը երկրի գերագույն գլխավոր ֆեյքն է, որը մի բանի մասին խոսում է, լրիվ հակառակը անում։
Ու հիմա էլ, անշուշտ, նա անվերջ բացելու է ստի ու կեղծիքի իր բերանը, որպեսզի թույլ չտա որևէ գրագետ, զուսպ, խելացի միտք մտնի մեր տները։
Շուտով տեղի են ունենալու «Նոր Հայաստանի» առաջին համապետական ընտրությունները՝ «հաջողությունների» ահռելի պաշարով.
- Պատերազմ
- Պարտություն
- 5 հազար զոհ, 12 հազար վիրավոր, անթիվ գերիներ ու անհետ կորածներ
- Առանց Շուշի
- Առանց Հադրութ
- Առանց Ղազանչեցոց ու Դադիվանք
- Վտանգված Սյունիք
- Շոյգուի տրամադրությունից կախված ազգային անվտանգություն
- Ահռելի պետական պարտք
- Փլուզումից 5 րոպեի վրա գտնվող տնտեսություն
Նոյեմբերի 10-ից հետո «Իմ քայլը», խիղճը և բանականությունը մի կողմ դրած, ատամներով պաշտպանեց Փաշինյանին, բայց Փաշինյանը, գնալով արագ արտահերթի, ըստ էության, հունիսի 20-ին կազմակերպում է ուսապարկերի սպանդ, քանի որ այս խմբակցության 70 տոկոսը հունիսի 21-ից լինելու է գործազուրկ։
Եվ վերջապես՝ քովիդի համաճարակի ահագնացող փուլում, երբ երկրում չկա պատվաստանյութ, դնել ընտրություններ՝ նշանակում է նորանոր մարդկանց դատապարտել մահվան՝ հանուն աթոռի, հանուն մանդատի։ Նախընտրական փուլը, հանդիպումները դառնալու են համավարակի բուռն տարածման խթանիչ։ Նախընտրական դահլիճները դառնալու են պոտենցիալ սգո սրահներ։
Հուսանք՝ սա կլինի Փաշինյանի վերջին զանգվածային արյունը»։
Հարակից հրապարակումներ`
- «Ալյանս» կուսակցությունը կմասնակցի արտահերթ ընտրություններին՝ վարչապետի սեփական թեկնածուով
- ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը
- ՀԱԿ-ի հայտարարությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ
- Մենք մասնակցելու ենք արտահերթ ընտրություններին. Արթուր Վանեցյան
- Էդմոն Մարուքյան. Հունիսի 20-ը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր մեզ համար ընդունելի է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան