Սև ծովում անցկացվել են ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ծովային զորավարժությունները
Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության առափնյա պահպանության և ՆԱՏՕ-ի ռազմանավերը համատեղ ծովային զորավարժություններ են անցկացրել Սև ծովում: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Զորավարժությունները ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ծովային ստորաբաժանման (SNMG2) նավահանգստային այցի մի մասն էին:
Համատեղ ռազմածովային զորավարժություններին մասնակցում էին ներքին գործերի նախարարության աահմանային ոստիկանության առափնյա պահպանության վարչության Այլենդի դասի «Դիոսկուրիա» և «Օչամչիրե» նավերը , ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ռազմածովային ստորաբաժանման «REGINA MARIA» (Ռումինիա), «KEMALREIS» (Թուրքիա) և «SMELI»( Բուլղարիա) նավերը:
Զորավարժությունների նպատակն է բարձրացնել Վրաստանի ռազմածովային ստորաբաժանումների և Դաշինքի անդամ և գործընկեր երկրների փոխգործունակության մակարդակը:
Կորոնավիրուսի համաճարակի ֆոնին ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ռազմածովային ստորաբաժանման այցը Վրաստան հստակ աջակցության ուղերձ է մեր երկրին: Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի ռազմածովային այցերը Վրաստանի Սևծովյան նավահանգիստներ պարբերական լինեն, ինչը Սևծովյան անվտանգության ամրապնդման գործում ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության շոշափելի արդյունքներից մեկն է:
Համատեղ վարժանքներն իրականացվել են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հանձնարարականներին լիովին համապատասխան:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան