ՔՊ-ականը հրապարակայնորեն հայհոյել է ՄԻՊ-ին
Լրագրողի վրա ՔՊ-ական նախարար Հակոբ Արշակյանի բռունցքներով հարձակվելու փաստի վերաբերյալ ՄԻՊ արձագանքը հունից հանել է ՔՊ-ականներին ու իմքայլականներին։
Բանը հասել է նրան, որ ՔՊ հիմնադիր անդամ, ՔՊ վերահսկող հանձնաժողովի անդամ Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հայհոյանք է հնչեցրել ՄԻՊ-ի հասցեին՝ իր աջակցությունը հայտնելով ԲՏԱ նախարար Հակոբ Աշակյանին։
Գրառումը հավանել է ԱԺ իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ երեկ երևանյան սրճարաններից մեկում ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հարձակվել էր լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ, կոտրել էր նաև աշխատանքային համակարգիչը։
ՄԻՊ-ը, ուսումնասիրելով միջադեպը, տարածել է հայտարարություն՝ ընդգծելով, որ որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը
- Հրապարակվել է Փայլակ Ֆահրադյանի վրա Հակոբ Արշակյանի հարձակման տեսագրությունը
- «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն իր սատարումն է հայտնում Փայլակ Ֆահրադյանին
- «Նախարար Հակոբ Արշակյանը հարձակվել է իմ վրա». լրագրող Փայլակ Ֆահրադյան