Ինչքա՞ն դոլար են գնել հայաստանյան բանկերը մեկ շաբաթում
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրապարակել է մարտի 15-19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների վերաբերյալ ամփոփ տվյալներ.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 94,278,375 ԱՄՆ դոլար 526.31 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 76,665,562 ԱՄՆ դոլար 528.56 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 11,900,000
ԱՄՆ դոլարի առք և վաճառք 528,78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 19,222,946 եվրո 626,58 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 23,137,262 եվրո 632,00 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,594,395,356 ՌԴ ռուբլի 7.17 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,790,027,696 ՌԴ ռուբլի 7.28 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Մարտի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 35.3 մլն ԱՄՆ դոլար: