Ես տղա եմ տվել, որ բերեն տոպրակով ինձ տա՞ն. անհետ կորած զինծառայողի հարազատ
«Մենք խնդրում ենք, որ բերեն մեր երեխաներին, տան մեզ, գոնե հանգստանանք»,- ասում է անհետ կորած զինծառայողի հայը՝ Մերուժան Մանուկյանը:
Նա և այլ անհետ կորած զինծառայողների հարազատներ կառավարության մոտ են, ցանկանում են որևէ մեկն իջնի ու իրենց հարցերին պատասխանի:
«Արդեն անհնար է, կանգնած եմ այստեղ, ջանս դողում է, չեմ կարողանում դիմանալ: Մարդ երկու օր իր երեխային չտեսնի, կգժվի, բա մենք ի՞նչ անենք: Ի՞նչ անեն այս ծնողները»,- նշում է նա:
Մերուժան Մանուկյանի խոսքով, ամեն հանդիպմանն ասում են՝ կբերենք, կբերենք, այսօր, վաղը:
«Թող ասեն քո տղեն ողջ է, այս ինչ տեղն է, կամ ասեն չկա… 6 ամիս է լուր չկա: Ի՞նչ է անում կառավարությունը: Ընտրվելու ժամանակ ասում են՝ ամեն ինչ ժողովրդի համար, հիմա ժողովորդը… 500 ծնող ի՞նչ անի: Ուզում են այդ 500 ընտանիքն էլ մեռնեն, պրծնե՞ն»,- վրդովված ասում է անհետ կորածի զինծառայողի հայրը:
Նրա խոսքով, ԴՆԹ անալիզ հանձնել են, բայց որևէ պատասխան չկա:
Անհետ կորած զինծառայողի հարազատ Լիպարիտ Թովմասյանն նշում է. «Ես տղա եմ տվել, ոչ թե ԴՆԹ, ոչ թե ոսկոր: Ես տղա չեմ տվել, որ տոպրակով բերեն»:
Անուշ Գևորգյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ վեց ամիս է լուր չունի որդուց. «Հանգիստ նստած են իրենց տեղերում, թող իջնեն, պատասխանեն մեզ: Այս ինչ խիղճ է, այս ինչ երկրում ենք ապրում: Հիմա մեր երեխայի հարցը պետք է լուծեն, ոչ թե ընտրություններ կազմակերպեն:
Մենք երեխա ենք տվել, որ այսօրվա օրով մեզ դիակ տա՞ն: Եթե չեն կարողանում բերեն, թող ասեն մեզ, մենք դիմենք այլ երկրների»:
Նրա խոսքով՝ վեց ամիս է իրենց խաբում են, այս ու այն կողմ են տանում, բերում:
«Այսօրվա օրով, որ իրենք այս հողի վրա կանգնած են, ո՞ւմ շնորհիվ են կանգնած: Մեր երեխաների, չէ՞: Բայց այսօր մեր երեխաները չկան»,- ասում է որդուց ամիսներ շարունակ որևէ լուր չունեցող Անուշ Գևորգյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Էս մարդիկ թքած ունեն թե՛ մեր, թե՛ մեր երեխեքի վրա, եկե՛ք ՊՆ, փակե՛ք մուտքերը». անհետ կորածի հարազատ
- Կարին Տոնոյան. Այսօր հազարավոր մայրեր իրենց որդիներից ծաղիկներ չեն ստանա, այլ իրենք կտանեն
- Վիրավոր զինծառայողի մայրը վատ վերաբերմունքի պատճառով մարզպետարանին է վերադարձրել ստացած օգնությունը
- Զոհված զինծառայողի մայր. Հրաժարվում եմ դավաճան իշխանությունից ստանալ իմ ԲԱԼԻՍ մեդալը
- «Ըստ Արսեն Թորոսյանի՝ անհետ կորածների հարազատները պետք է շնորհակալ լինեն»
- Տարան ու մեր երեխաներին մատաղ արեցին թշնամու առաջ. անհետ կորած զինծառայողի մայր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան