Այս իշխանությունը փորձում է դատարաններին ու դատավորներին դարձնել իր խամաճիկը. Արծվիկ Մինասյան
«Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հերթական նվաճողական քաղաքականության շրջանակում ներկայացրել է նախաձեռնություն՝ դատական օրենսգրքի վերաբերյալ։ Այս նախագիծը հերթական ոտնձգությունն է դատական իշխանության նկատմամբ՝ քաղաքական իշխանության կողմից»,- այսօր Դեմիրճյան փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով, այս իշխանության նպատակը ճնշում գործադրելն է այն դատավորների նկատմամբ, որոնք չեն կատարում իր ցանկությունը։
«ԲԴԽ-ին՝ որպես դատավորների ու դատարանների անկախությունը երաշխավորող մարմնի, տրվում է ինքնուրույն վարույթ հարուցելու իրավասություն՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում։ Սա ոչ այլ ինչ է, քան դատարաններն ու դատավորներին մի քանիսի ցանկությունները կատարողը դարձնելու փորձ։ Վտանգն այն է, որ մեր դատավորները պետք է ոչ թե արդարադատություն իրականացնեն, այլ անընդհատ փաստաբանական ծառայություններից օգտնվեն՝ իրենց իրավունքները պաշտպանելու ցանկություն ունենալով»,- նշեց նա։
Արծվիկ Մինասյանը նկատեց՝ հենց դատավորները անկախություն դրսևորելու փորձ են անում, միանգամից ԱԱԾ-ին, ՀՔԾ-ին ստիպում են «հարձակվել» այդ դատաորների, նրանց ընտանեկան կյանքի վրա։
«Եվ վերջապես, մեկ կարևոր հարց. այս իշխանությունը փորձում է դատարաններին ու դատավորներին դարձնել իր խամաճիկը։ Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության, և այս քաղաքական իշխանության ձգտումն ու ցանկությունն է։ Մենք պետք է հասկանանք, որ այս իրավիճակում, երբ երկիրը կանգնած է սեցիալ-տնտեսական..., դեմոգրաֆիական աղետի առաջ, թիվ մեկ ամբիոնում քննարկվում է այսպիսի հակասահմանադրական, հակաիրավական նախաձեռնություն։ Սրան վերջ տալու համար պետք է հենց հիմա կանխել ամեն ինչը»,- ներկայացրեց նա։
Արծվիկ Մինասյանը հավելեց՝ այն դատավորները, որոնք հստակ ոչ են ասել «ազգադավ» իշխանությանը, հայտնվել են վերջինիս թիրախում։
«Քաղաքական իշխանության ուզուրպացիոն քաղաքականությունը շարունակվում է, ինչին վերջ տալու համար ընդդիմադիր բոլոր ուժերը պետք է համախմբվեն»,- կարծիք հայտնեց նա։
Ըստ Արծվիկ Մինասյանի, դատական համակարգում կատարվողը հետևանք է այն բանի, որ երբ դատարանները Փաշինյանի կոչով շրջափակվեցին, չեղավ իրավական գործընթաց։
«Սահմանադրական կարգի տապալման փորձերը, որոնք սկսվել են 2,5 տարի առաջվանից՝ գործող քաղաքական իշխանության կողմից, անընդհատ բնույթ են կրում, և ամեն անգամ ականատես ենք լինում իրավապահ համակարգի՝ Դատախազության, ՀՔԾ-ի, Քննչական կոմիտեի բացահայտ անգործությանը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ լիազորություններն ընդլայնող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
- «Մնում է հասկանալ՝ ով է լինելու ԲԴԽ ձեր սրտի նախագահը, որ այս սև գործը կատարելու է դատարանների նկատմամբ»
- ԱԺ-ն սկսեց Դատական օրենսգրքի փոփոխության համար հրավիրված արտահերթ նիստը