Այլասկայում չին-ամերիկյան բանակցությունները վերածվել են սկանդալի
Չինաստանի պատվիրակությունը Անկորիջում (Ալյասկա) ԱՄՆ իշխանությունների հետ բանակցություններում չէր ակնկալում առճակատման իրավիճակ և դեռ կարծում է, որ երկխոսությունը կբարելավի երկու երկրների հարաբերությունները: Այդ մասին այսօր հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը:
«Արդեն բանակցությունների հենց սկզբում սկսվեց վառոդի հոտը, ստեղծվեց դրամատիկ մթնոլորտ: Չինական կողմը նման մտադրություններ չուներ», - ասել է նա հերթական ճեպազրույցում:
Խոսնակի խոսքով՝ Չինաստանը միշտ բաց է երկխոսության համար և ձգտում է համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ համաձայն ամենաբարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների:
«Մենք կարծում ենք, որ Անկորիջի բանակցությունները լավ հնարավորություն են տարաձայնությունները լուծելու համար: Այս երկխոսությունը կարևոր է չին-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման համար», - ասել է դիվանագետը:
Ինչպես ավելի վաղ Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը ասել էր ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում, ամերիկյան կողմը պնդում է, որ չինական պատվիրակությունը խախտել է պրոտոկալն Անկորիջում կայացած բանակցությունների ընթացքում և այնտեղ եկել է «հասարակության առաջ խաղալու» ակնկալիքով: Աղբյուրն ասել է, որ ԱՄՆ-ն Չինաստանի հետ իր համագործակցությունը կկառուցի վստահության և ուժի դիրքից:
Լիցզյանն ավելացրել է, որ Չինաստանը պատվիրակություն է ուղարկել՝ մասնակցելու Անկորիջում ամերիկյան կողմի հետ բանակցություններին՝ ի պատասխան ստացված հրավերի, և ոչ բոլորովին իր նախաձեռնությամբ:
«ԱՄՆ-ն առաջարկեց մեզ այս երկխոսությունն անցկացնել բարձր մակարդակով: Մենք պայմանավորվեցինք և մասնակցեցինք դրան», - ասել է նա:
Հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Չինաստանից՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ Յան Ցզեչին ներկա են եղել բացման արարողությանը: Իր խոսքում Բլինքենը քննադատել է Հոնկոնգի, Թայվանի և ույգուրների նկատմամբ Չինաստանի քաղաքականությունը։
Ի պատասխան Ցզեչին խոսել է 15 րոպե, ասել, որ Չինաստանը «Միացյալ Նահանգների անհիմն մեղադրանքները չի ընդունի»: Ելույթի տևողությունն ու տոնայնությունը, ըստ ամենայնի, զայրացրել է Բլինքենին։