Լինելու եմ ԱԺ մոտ ու պատգամավորներին հարցնեմ՝ ի՞նչ արժի նրանց ստորացուցիչ ծառայությունը հուղատուին. Գեղամ Մանուկյան
ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը գրում է.
«Նիկոլին խորհրդարանում փրկօղակ ծառայողներին հարց ունեմ...
Ուսապարկ պատգամավորների անունից փետրվարի 7-ին տարածված հայտարարությամբ իշխող ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն ասել էր, թե «հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»:
Հողատու նրանց առաջնորդն իր աթոռը պահելու համար նորից շրջանառության մեջ է դրել իր դիկտատորական վարչակարգով ընտրություն կազմակերպելու հարցը: Թերևս գտել է հրաժարականի հանրային պահանջից ազատվելու նոր փրկօղակ, որին պարտադրված, լռելյայն համաձայնվում են պատգամավորները, որոնց աչքերի մեջ նայելով, եթե հարցնես, թե ի՞նչ փոխվեց մի քանի օրում ու անհրաժեշտություն առաջացավ ընտրությունների, վախից լեզուները կուլ կտան:
Քանի որ գիտեն. իրենց տեր հողատուն, Արցախը թուրքին հանձնածը ունի հայության կողմից պարտադրված մեկ ճանապարհ՝ ժամ առաջ հեռանալ:
Մարտի 19-ին ժամը 15:00-ից ընտանիքիս հետ լինելու եմ Ազգային Ժողովի ծառայողական մուտքի մոտ (Դեմիրճյան փողոց), որ ետնամուտքով ներսուդուրս անող ԱԺ պատգամավորի մանդատ ունեցողներից հարցնեմ՝ ի՞նչ արժի նրանց ստորացուցիչ ծառայությունը հուղատուին և որքա՞ն է 30 արծաթի հայկական փոխարժեքը: Կգա՞ք միանաք»:
Հարակից հրապարակումներ`
- Երբ ԿԸՀ-ն կհայտարարի ընտրության օրը, այդ ժամանակ ՀՀԿ-ն իր կարծիքը կասի. Շարմազանով
- Գագիկ Ծառուկյան. Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը
- Հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Փաշինյան
- Փաշինյանի՝ արտահերթ ընտրության առաջարկը դրական արձագանք չի ստացել ԱԺ ընդդիմության կողմից