2021 թվականի Օսկարի արարողությունը կանցկացվի «դեմ առ դեմ» ձևաչափով
2021-ին «Օսկար» մրցանակաբաշխությունն անցկացվելու է «դեմ առ դեմ» ձևաչափով, հայտնիները չեն կարողանա մասնակցել արարողությանը՝ «Zoom» վիդեոկոնֆերանսի հարթակի միջոցով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք պատրաստվում ենք կազմակերպել անվտանգ և հաճելի երեկո մրցանակաբաշխության մասնակիցների և ամբողջ աշխարհի միլիոնավոր կինոսերների համար, և կարծում ենք, որ վիրտուալ կողմը կխախտի այս ջանքերը», - գրել են արարողության պրոդյուսերները:
Նրանք պարզաբանել են, որ «Zoom»-ի միջոցով արարողությանը մասնակցելու տարբերակ չկա:
COVID-19 համաճարակի պատճառով Օսկար մրցանակաբաշխությունը հետաձգվել էր մինչև 2021 թվականի ապրիլի 25-ը: Միջոցառումը հեռարձակվելու է ABC- ի կողմից՝ միանգամից երկու տեղանքներից՝ Հոլիվուդի բուլվարի «Dolby» թատրոնից և Լոս Անջելեսի «Union Station»- ից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան