«Միսս մոլորակ-2015». Դայանա Դավթյանը ճանաչվել է «Միսս նրբագեղություն»
Հայաստանի ներկայացուցիչ 17-ամյա Դայանա Դավթյանը Թբիլիսիում կայացած «Միսս Մոլորակ-2015» միջազգային գեղեցկության մրցույթում ճանաչվել է «Միսս նրբագեղություն»։ Այս մասին հայտնում է sputnik-georgia.ru կայքը: Վրացի մոդել 18-ամյա Տինատին (Տիկո) Բաբլուանին արժանացել է «Միսս Մոլորակ» տիտղոսին:
Մրցույթին մասնակցել է աշխարհի տարբեր երկրներից 26 աղջիկ։ Վրաստանում «Միսս Մոլորակ»-ի եզրափակիչ փուլն անցկացվել է առաջին անգամ։
Մասնակիցները մրցել են ազգային հագուստների, լողազգեստների և տաղանդների մրցույթներում։ Հաղթողին ընտրել են միջազգային ժյուրիի կողմից, որի կազմում եղել են 20 երկրների ներկայացուցիչներ։
Ռուսները միաժամանակ հաղթել են 4 անվանակարգում՝ «Միսս հմայք», «Միսս թոփ-մոդել», «Միսս սպորտ» և «Միսս տաղանդ»։ Լատվիայի ներկայացուցիչն արժանացել է «Միսս մամուլ» տիտղոսին, Ղրիմի ներկայացուցիչը՝ «Միսս անհատականություն», Հոլանդիայի «Միսս ժպիտ»: «Միս ինտերնետ» անվանակարգում մրցանակի է արժանացել Ուկրաինայի ներկայացուցիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են