Ռուսաստանում ձերբակալել են ուկրաինական արմատականների
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Գելենջիկում և Յարոսլավլում բերման է ենթարկել ուկրաինական երիտասարդական արմատական նեոնացիստական « М.К.У» համայնքի 14 անդամների, որոնցից առգրավվել են նացիստական նյութեր, զենքեր և պայթուցիկ սարքերի պատրաստման ուղեցույցներ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնից:
Նշվում է, որ խմբի 13 անդամների բերման են ենթարկել Գելենջիկում, ևս մեկին` Յարոսլավլում:
«Նրանց բնակության վայրերում առգրավվել են զգալի քանակությամբ նացիստական նյութեր, զենքեր, հաղորդակցման սարքավորումներ, որոնք պարունակում են ինքնաշեն պայթուցիկ սարքեր և հրազեն պատրաստելու ուղեցույցներ», - հայտնել է ԱԴԾ-ն:
Նաև տեղեկացնում են, որ ձերբակալվածները խոստովանություններ են տալիս, համաձայն որոնց ՝ իրենց խումբը ձևավորվել է 2019-ին՝ 2000թ․-ին ծնված Ուկրաինայի քաղաքացի Եգոր Կրասնովի գաղափարական ազդեցության տակ:
«Ավելի ուշ նրանից և Խարկովից, Կիևից « М.К.У»-ի ուկրաինացի այլ անդամներից հանձնարարականներ են ստացվել ահաբեկչական զենք պատրաստելու, ահաբեկչական գործողություններ կատարելու, զանգվածային սպանություններ և քաղաքացիների նկատմամբ բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ», - հայտնում է ԱԴԾ-ն։
Նշվում է, որ 2020-ին «М.К.У»-ի առաջնորդը ինտերնետում իր համախոհներին հորդորում էր ակտիվացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում ահաբեկչական գործողությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները