Ժոզե Մոուրինյո. «Սովոր չեմ այսքան շատ պարտվել»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թելավիվյան «Մակկաբիի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպման նախօրեին նշել է, որ այնքան էլ շատ չի տանջվում մրցաշրջանում անհաջող մեկնարկի պատճառով: Հիշեցնենք, որ լոնդոնցիներն Անգլիայի առաջնությունում 5-րդ տուրից հետո զբաղեցնում են 17-րդ տեղը: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ պորտուգալացին իր սաներին արգելել է կատակել մարզումների ժամանակ:
«Ինձ հետ ամեն ինչ կարգին է,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է BBC-ն:- Այո, ես դժգոհ եմ, որովհետև սովոր չեմ այսքան շատ պարտվել, սակայն հարմարվում եմ իրավիճակին: Չի կարելի սպասել, որ մենք մարզումների ժամանակ կարող ենք ժպտալ, ծիծաղել ու կատակել: Երբ հաջողության չես հասնում, պետք է աշխատես: Մենք գիտենք, որ Անգլիայի չեմպիոնն ենք: Ֆանատները մեր պատվին երգեր են երգում: Ոչ ոք չի կարող մեզանից գողանալ մրցանակները կամ պատմությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են