Հասարակություն 10:30 19/03/2021 Հայաստան

Արամ Ջիվանյան. Գիտության ոլորտում կտրուկ փոփոխություններ են հարկավոր, փոքր քայլերը միայն կերկարացնեն հիվանդի հոգեվարքը

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Արցախի պատերազմը, դրա ընթացքը, պարտությունն ու հետևանքները  ստիպեցին նորովի գնահատել գիտությունը, դրա ուժն ու դերը հզոր պետություն ունենալու գործում։

Հայաստանում գիտության անմխիթար վիճակի մասին ահազանգող, ոլորտի ֆինանսավորումն ավելացնելու հրամայականի մասին զգուշացնող նամակը հարյուրից ավելի տեխնոլոգիական ընկերությունների տնօրեններ, հիմնադիրներ ուղարկել էին կառավարությանը դեռ մինչև պատերազմը՝ անցած տարվա սկզբին։



«Մեր նամակին պատասխանելու պրոցեսն ընդհատվեց նախ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների ու իրավիճակի, ապա նաև պատերազմի պատճառով։ Պատերազմից հետո շատ ավելի ակնառու դարձավ՝ թիվ մեկ խնդիրը, որի վրա պետք է կենտրոնանալ ողջ պետությունով, գիտությունն է ու գիտելիքահեն տնտեսության ստեղծումը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է «Գիտուժ» նախաձեռնության անդամ, Firo և Skycryptor ընկերությունների համահիմնադիր, տեխնիկական գիտությունների թեկնածու Արամ Ջիվանյանը։

Գիտնական գործարարը պնդում  է՝ օր առաջ, ժամ առաջ է պետք սկսել գիտելիքահեն տնտեսության ստեղծմանն ուղղված քայլերի իրականացումը, միաժամանակ նշում է՝ արդյունքները սպասեցնել կտան։

Նախաձեռնությունն այս պահին իրականացնում է ստորագրահավաք գիտությանը հատկացումների ավելացման պահանջով։ Change.org կայքում պահանջագրի  ներքո ստորագրել է մոտ 5600 մարդ, ինչպես նաև տասնյակ ասոցիացիաներ՝ ավելի քան 700 ընկերություններով։

«Սա նշանակում  է, որ գիտության ֆինանսավորման ավելացումը դարձել է հանրային պահանջ։ Չկա ուրիշ մի նախաձեռնություն, որի շուրջ բիզնես-համայնքը նման ծավալով կոնսոլիդացված լինի»,- նշում է Արամ Ջիվանյանը։

Նրա խոսքով, կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումներ եղել են, գործադիրում իրավիճակին, խնդրին, պահանջին տեղյակ են, բայց անելիքների մասին հստակ ու բավարար խոստումներ չկան։

«Փոքր քայլերն այստեղ ոչինչ փոխել չեն կարող, պատկերավոր ասած, կարող են միայն հիվանդի հոգեվարքը երկարաձգել։ Այստեղ պետք են կտրուկ, այլ տրամաբանությամբ փոփոխություններ, հստակ ռազմավարություն»,- համոզմունք է հայտնում գիտնականը։

Պահանջագրի մեջ նախաձեռնության անդամները նաև առաջարկություններ են ներկայացրել.

1. 2021թ. առնվազն 50% ավելացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումները՝ ուղղելով այն թիրախային գիտական թեմաների ֆինանսավորման ծրագրերի մեջ։
2.  ՀՀ գիտության ոլորտը կարգավորող օրենքում ամրագրել, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական հատկացումները պետք է աստիճանաբար աճեցնել հետևյալ ժամանակացույցով՝ 2022թ. - բյուջեի առնվազն 2%, 2023թ. - բյուջեի առնվազն 3%, 2024 թվականից սկսած - բյուջեի առնվազն 4% (մոտավորապես ՀՆԱ-ի 1%):

«Եթե այս առաջարկություններն ընդունվեն, ապա պետությունն ազդակ է տալիս երիտասարդներին, որ գիտության ոլորտը Հայաստանում զարգանալու է, ոչ թե լինելու է անորոշության մեջ, ինչպես հիմա է։ Գիտության ոլորտի նկատմամբ երկարաժամկետ հանձնառությունը, դրական սպասելիքների կառուցումը, կանխատեսելիությունը չափից դուրս կարևոր են, որակական փոփոխությունների բերելու համար»,- ասում է Firo և Skycryptor ընկերությունների համահիմնադիրը։

Գիտության անմխիթար իրավիճակի պատճառներից մեկն էլ, ըստ Ջիվանյանի, այն է, որ տարիներ շարունակ իշխանություններն ու ոլորտի պատասխանատուներն առաջնորդվել են գիտությունն արտադրանքի վերածելու տրամաբանությամբ։



«Գիտության ֆինանսավորումը միայն կարճաժամկետ արդյունք ստանալը չէ՝ փողի տեսքով։ Դա պետք է լինի երկարաժամկետ ռազմավարական ներդրում, քանի որ առաջին հերթին ազդում է մեր կրթության, ինչպես նաև գիտելիքի նկատմամբ մեր հասարակության վերաբերմունքի վրա։ Ես չեմ կասկածում, որ գիտության շնորհիվ էական հավելյալ արժեք ստեղծող բիզնեսներ կկայանան, բայց ուրիշ արգումենտ բերենք․ ինչքան շատ գործող գիտնականներ լինեն, այնքան լավ կրթություն կսկսեն ստանալ մեր երեխաները համալսարաններում, համալսարանական լավ կրթությունը միանգամից կարտացոլվի դպրոցում, մանկապարտեզում։

Պատկերացնենք, որ մենք կարողանում ենք 1000 լավ գիտնական Հայաստան բերել, որոնք կաշխատեն հայաստանյան համալսարաններում։ Ամեն բուհում 100 նոր, ակտիվ աշխատող լավ գիտնականի առկայութունը որակապես ինչպե՞ս կփոխի մեր կրթության մակարդակն ու որակը։ Նրանց ուսանողները շատ հնարավոր է, որ գիտությամբ չզբաղվեն, բայց կգնան հանրային կառավարում ուրիշ աշխարհայացքով, հարցին ուրիշ խորությամբ նայելու ունակությամբ կմտնեն բիզնես միջավայր։ Ահա, մենք հենց դրանից ենք նաև այսօր զրկվում»,- գիտության ոլորտի ֆինանսավորման հնարավոր ավելացման արդյունքների մասին մանրամասնում է Արամ Ջիվանյանը։

Նա պնդում է՝ Հայաստանում կան շատ լավ գիտական դպրոցներ, կան մասնագետներ։

«Օրինակ, մենք ունենք ֆունդամենտալ տարբեր գիտությունների՝ ֆիզիկայի, քիմիայի ուժեղ  գիտական դպրոցներ, բայց այդ դպրոցների սյուները հանդիսացող մեր ավագ գիտնականները արդեն կենսաթոշակային տարիքի են։ Եղած լավ դպրոցները պահպանելու, առավել ևս նոր ճյուղեր զարգացնելու համար պետք է ապահովել երիտասարդների մուտքը դեպի գիտություն, և հասցնենք իրականացնել ավագ սերնդի կողմից գիտելիքի փոխանացում, իսկ դա հնարավոր է միայն բավարար ֆինանսավորման դեպքում»,- նշում է նախաձեռնության անդամն՝ ավելացնելով, որ ֆինանսավորման ավելացման շնորհիվ հնարավոր է ու կարելի է բացարձակ նոր ծրագրեր ևս իրականացնել։



Ծրագրերից մեկն էլ կարող է լինել այլ երկրներում սովորած հայ երիտասարդ գիտնականների ներգաղթի կազմակերպումը, որոնք գալով կարող են բերել նոր գիտելիք, նոր մշակույթ, լայն աշխարհահայացքներ։ Դրսում աշխատող գիտնական ընկերների հետ զրույցների, քննարկումների արդյունքում Արամը համոզվել է, շատերը սիրով Հայաստան կվերադառնան։

«Իմ ընկերը մեր երիտասարդ լավագույն ֆիզիկոսներից է, ասպիրանտուրան ավարտելուց հետո արդեն աշխատել է չորս երկրում։ Ու եթե մենք կարողանանք նրանց 2000-3000 դոլարի չափով աշխատավարձ տալ, նրանք ի վերջո կգան ու կմնան Հայաստանում։ Մի քանի տարվա ընթացքում վերադարձած նման մի քանի հարյուր մարդը հասարակության մեջ որակական ազդեցություն կունենա՞ն, թե՞ ոչ, եթե նույնիսկ «Բայրաքթար» չստեղծեն, որակական փոփոխություն կլինի՞, թե՞ ոչ։ Ահա հենց սրա շուրջ պետք է կառուցել տրամաբանությունը»,- ասում է Panorama.am-ի զրուցակիցը։

Նրա կարծիքով, դա կնպաստի նաև գիտնականի նսեմացրած արժեքի ու դերի արժևորմանը, գիտնականների չգնահատման հետևանքով փոխվել կամ բյուրեղացել է հասարակության վերաբերմունքը ընդհանրապես գիտելիքի նկատմամբ։

«Կոպիտ թող չհնչի, հենց այդ պատճառով է, որ այսօր ավելի շատ քաղաքաՏգետներ ունենք, քան քաղաքագետներ, տնտեսաՏգետներ, քան տնտեսագետներ»,- ասում է Արամ Ջիվանյանը, որն իր անցած գիտական դպրոցում ձեռք բերած գիտելիքների շնորհիվ իրականացրած ուսումնասիրությունների շնորհիվ է կարողացել ստեղծել Firo ընկերության ինովացիոն կրիպտոգրաֆիկ ալգորիթմները, որի վրա էլ հենց հիմնված է ամբողջ բիզնեսը։

Գիտնական գործարարը երկու հավանական սցենար է գծում. եթե լինում է գիտության ոլորտի ֆինանսական հատկացումների շարունակական աճ, դա բերում է գիտնականի նսեմացրած դերի, նրա նկատմամբ հարգանքի բարձրացման, և իհարկե զուգահեռ ստեղծվում են խողովակներ երիտասարդների հոսքը գիտություն ապահովելու համար։ Սա իր հերթին արդեն անմիջական մեծ ազդեցություն է սկսում թողնել կրթության մակարդակի վրա, և գուցե ոչ միանգամից շատ մեծ, բայց անմիջական  ազդեցություն հենց բիզնեսի ու տնտեսության վրա։

Բայց որակապես նոր կրթությունը շղթայական իր ազդեցությունն է թողնելու բոլոր ոլորտների, այդ թվում հանրային կառավարման վրա։ Իսկ գիտնականի դերի և նսեմացված սոցիալական ստատուսի արժանվույն բարձրացումը մուլտիպլիկատիվ դրական արդյունք է ունենալու հասարակական ամենատարբեր պրոցեսների վրա:

«Այսպիսով, մեր տնտեսության ու հասարակության զարգացման և առողջացման վեկտորը կսկսի ուղղվել դեպի վեր, քայլ առ քայլ իրավիճակ կփոխվի բոլոր մակարդակներում։ Ակտիվ գործող և հարգված գիտնական-դասախոսների շնորհիվ կունենանք որակապես ավելի լավ բարձրագույն կրթություն, մասնավորապես, նաև ավելի լավ մանկավարժներ, որոնց դպրոց մտնելով որպես հետևանք կունենանք ավելի լավ դպրոցական կրթություն, դպրոցից ավելի ուժեղ երեխաներ կգնան համալսարան, ու այս նույն տրամաբանության զարգացմամբ՝ հետևաբար ավելի ուժեղ, ավելի լայն աշխարհահայացք ունեցող մասնագետներ դուրս կգան համալսարանից ու կմտնեն նորից դեպի գիտություն, տնտեսության այլ օղակներ, հանրային կառավարում։

Եթե տնտեսության բարդ փոխկապակցված տարբեր օղակները փորձենք պատկերացնել որպես ժամացույցի մեխանիզմ, այսինք, իրար տարբեր ձևերով կպած ատամնանիվներ, որոնք պտտում են մեկը մյուսին, ապա գիտությունն է այն բանալին, որը լարելով՝ ատամնանիվները կսկսեն ճիշտ ուղղությամբ աշխատել՝ թափ հավաքելով»,- հնարավոր արդյունքներն է թվարկում տեխնիկական գիտությունների թեկնածուն։

Իսկ եթե ֆինանսավորումը չավելանա, մնա անփոփոխ, կտրուկ քայլեր չարվեն, ապա, ըստ զրուցակցի, գիտական ղեկավարների 50 տոկոսից ավելին, որոնք կենսաթոշակային տարիքի են, հինգ տարի անց դուրս կգան ոլորտից։

«Լինելու է կտրուկ անկում, իսկ դրանից հետո այդ գիտական դպրոցները նորից սարքելը շատ ավելի բարդ է լինելու՝ պահանջելով ավելի շատ ֆինանսներ ու ժամանակ, եթե իհարկե գիտակցենք ու ցանկանանք ստեղծել։ Իսկ մինչ այդ, գիտության նկատմամբ տասնամյակներ ունեցած վերաբերմունքի ու որպես արդյունք՝ գիտության առկա տխուր, կրիտիկական վիճակի բացասական ազդեցությունը մենք ակնառու կերպով տեսնում ենք բոլոր ոլորտներում»,-եզրափակում է Ջիվանյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:41
Փաշինյանի աներձագն ամուսնալուծված է. նա մանրամասներ ներկայացրեց իր տան թալանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը Ագզային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Բաբկեն Թունյանը տրանսպորտի թանկացման հարցում համակարծիք է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ելույթիս ընթացքում ես քննադատել եմ ՔՊ-ին, այսինքը՝ իշխող կուսակցությանը. ՔՊ-ական պատգամավոր
«Հանդիպել եմ մամուլի նման հրապարակումների և պետք է ասեմ, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք և որևէ վեճ...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առաայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}