Որոշել ենք դառնալ «Արցախի ձայնը», թե չէ այնպիսի տպավորություն է` հանձնեցինք, պրծանք. Թովմասյան
«Ես և իմ գործընկեր Աննա Գրիգորյանը երեկ ենք վերադարձել Արցախից, ու նաև Սոֆյա Հովսեփյանի հետ միասին որոշել ենք ոչ իրավաբանական ձևակերպմամբ ձևավորել «Արցախ» նախաձեռնություն»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց, որ թեկուզ կարճաժամկետ ընթացքով, բայց իրենք այս խորհրդարանում ուզում են լինել «Արցախի ձայնը»։
«Մենք հիմա Արցախի հետ բարեկամական խումբ ունենք, և կարծում եմ, որ Արցախի մասով հատուկ ընդգծված վերաբերմունք պետք է ունենանք։ Մենք վստահ ենք, որ Արցախն է Հայաստանի անկախության երաշխավորը։ Հիմա Գեղարքունիքում ու Սյունիքում տեսնում ենք, թե որքան մեծ դեր ուներ Արցախը՝ մեր անվտանգության ու անկախության առումով, ու պետք է զբաղվենք այդ առաջնահերթ խնդրով»,- նշեց պատգամավորը։
Թագուհի Թովմասյանը նկատեց՝ Արցախի հարցը կարծես ՀՀ խորհրդարանից դուրս է մղվել, և միայն մի պատգամավոր՝ Տարոն Սիմոնյանն է մի քանի անգամ խոսել Արցախի խնդրի մասին։
«Մենք մեծապես մոռացել ենք Արցախը, և այնպիսի տպավորություն է, որ հանձնեցինք, պրծանք։ Բայց այդպես չէ, մենք շարունակելու ենք Արցախը պահել մեր ուշադրության կենտրոնում»,- նշեց պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին