
ԲԴԽ լիազորություններն ընդլայնող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծին կողմ քվեարկեց 80 պատգամավոր, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 1:
Ըստ նախագծի, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք: Այս դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումն ինքնին առիթ է լինելու հարցը ԲԴԽ-ի կողմից քննելու համար:
Նկատենք, որ ԼՀԿ-ն դեմ էր նախագծի ընդունմանը, իսկ ԲՀԿ-ն չի մասնակցել նիստին։
Հարակից հրապարակումներ`
- Այս նախագծերով մենք պրոբլեմներ ենք ունենալու ԵԽ-ում, ես այնտեղ ձեզ կասեմ՝ անգլերենով
- «Մնում է հասկանալ՝ ով է լինելու ԲԴԽ ձեր սրտի նախագահը, որ այս սև գործը կատարելու է դատարանների նկատմամբ»
- Մեկ օրվա մեջ ուզում եք օրենքի նախագիծ անցկացնել՝ առանց հարգելու մասնագիտական կարծիքը. Սիմոնյանը՝ իշխանությանը