Այս նախագծերով մենք պրոբլեմներ ենք ունենալու ԵԽ-ում, ես այնտեղ ձեզ կասեմ՝ անգլերենով
«Դատաիրավական համակարգն, ըստ էության, այս նախագծով ավելի է փչացվում, և մենք ավելի են նոր պրոբլեմներ առաջացնում»,- այսօր խորհրդարանում, անդրադառնալով դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին, ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, փաստաբանի, պաշտպանի իրավունքները սահմանափակող նախագծին կողմ լինելն անհասկանալի է, բացի այդ դատավորների վարույթում եղած գործերն ինչպե՞ս պետք է այս ու այն կողմ տանել։
«Տեսեք, ժողովուրդ ջան, իշխանական պատգամավորներն առաջարկում են սահմանափակել քրեական գործով պաշտպանների իրավունքները, այն դեպքում, որ ՀՀ-ում չկա ու չի եղել իշխանություն, որ իշխանափոխությունից հետո քրեական գործով պաշտպանների կարիք չունենա, ախր գոնե դուք ձեր մասին մտածեք։ Եվ մյուս հանգամանքը, պատկերացրեք՝ դատավորից գործը վերցնում են, տալիս են մյուսին..., ինչո՞ւ են վերցնում, ասենք մի գործ է քննվում, տեսնում են՝ դատավորն իրենց դուր չի գալիս, գործը տալիս են մյուսին, որ իրենց օգտին որոշում կայացնի»,- ասաց նա։
Պատգամավորը կարծիք հայնտեց, որ լավ կլինի, եթե իմքայլականներն իրենց բերած նախագիծը հետ վերցնեն.
«Այս նախագծերով մենք պրոբլեմներ ենք ունենալու ԵԽ-ում, ես այնտեղ ձեզ կասեմ՝ անգլերենով»։
Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախատեսված է օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգ: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամի ընթացքում սպասվում է նաև երկրորդ ընթերցմամբ քննարկում:
Հարակից հրապարակումներ`
- «Մնում է հասկանալ՝ ով է լինելու ԲԴԽ ձեր սրտի նախագահը, որ այս սև գործը կատարելու է դատարանների նկատմամբ»
- ԱԺ-ն սկսեց Դատական օրենսգրքի փոփոխության համար հրավիրված արտահերթ նիստը
- Իշխանությունը փորձ է անում մարդկանց խաբել, թե ուզում է գնալ արտահերթ ընտրությունների. Սամսոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան