Քաղաքական 12:06 19/03/2021 Հայաստան

Էլինար Վարդանյան. Գերագույն գլխավոր կեղծարարը

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է Էլինար Վարդանյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«ԱԱԾ աշխատակիցները այցելելեն ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի վարույթում է քննվում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը, և փորձել են մուտք գործել դատավորի աշխատասենյակ։  Սա երկրում տիրող իրավական ամենաթողության հերթական էպիզոդներից է։ ԱԱԾ-ն գնում է դատարան, որպեսզի ստիպի դատավորին կայացնել անօրինական որոշում։

Նիկոլ Փաշինյանը փորձում է կեղծել արդարադատությունը։ Սա,իհարկե, արդարադատությունը կեղծելու առաջին փորձը չէ, ցանկը շատ երկար է։

Փաշինյանին հատուկ է կեղծիքը։ Նա Հայաստանում կեղծիքի սիմվոլն է։ Նա կեղծում է ամեն ինչ։  Փաշինյանը.

• Կեղծել է բանակցությունները։ Երկուսուկես տարի նա համոզում էր, որ չի բանակցում, կամ բանակցում է սեփական կետից, որ «ինչ որ պետք է, այն էլ բանակցում է», մինչդեռ հետևողականորեն բանակցությունները տանում էր դեպի փակուղի։Փաշինյանի այս կեղծիքը երկիրը բացեց պատերազմի առջև։

• Կեղծել է պատերազմը։ Պատերազմի 44 օրը նա խաբում էր մարդկանց։ 44 օր շարունակ գործում էր կեղծիքի հրեշավոր համակարգ։ Նա կեղծում էր օրեցօր տեսանելի պարտությունը, մարդկանց համոզելով, որ «հաղթելու ենք» և «հաղթում ենք»։ Նա զրկել էր ժողովրդին պատերազմի մասին իրականությունն իմանալու և ընթացքը փոխելու հնարավորությունից։  Նրա կեղծիքը բերեց պարտության։

• Կեղծել է զոհերի և անհետ կորածների թիվը։ Մինչ այս պահը մեզ չեն  տալիս զոհվածների մասին ստույգ տվյալներ։Երբ խայտառակ կապիտուլյացիայից  մեկ շաբաթ անց հրապարակվեց 4750 զոհ ունենալու մասին սահմռկեցուցիչ լուրը, Փաշինյանի իշխանությունը այդ թիվը որակեց որպես «լկտի սուտ»։ Զոհերի թիվը մինչ այսօր ավելանում է, իսկ «լկտի սուտը» հերքողներ չկան։

• Կեղծել է գերիների թիվը։ Առ այսօր մենք չունենք գերիների ստույգ թվի վերաբերյալ տեղեկություն։  Քանի դեռ իշխանությունը անգործության է մատնված գերիների վերադարձի հարցում, և մեզ մնում է հույսեր կապել այլ պետությունների կառավարությունների հետ, գերիների վերաբերյալ կեղծիքի չափաբաժինը չի նվազելու։ Նրա կեղծիքը շարունակելու է վտանգել գերիների կյանքը։

• Կեղծել է Ադրբեջանին հանձնվող Հայաստանի բնակավայրերի հարցը։ Նրա քար լռության պայմաններում խախտվում է մեր երկրի տարածքային ամբողջականությունը, իսկ հանձնված և հանձնվող տարածքների մասին մենք իմանում ենք արդեն փաստը կատարվելուց հետո։

• Կեղծում է ռազմական դրությունը։ Արդեն հինգուկես ամիս է, ինչ հայտարարված է ռազմական դրություն։ Պատերազմն ավարտվել է, ռազմական դրությունը՝ ոչ։ Նպատակը մեկն է՝ կանխել վարչապետին անվստահություն հայտնելու հնարավոր զարգացումները։ Աթոռից կառչած մնալու համար ռազմական դրության կեղծ բեմադրություն ենք խաղում։

• Կեղծում է ինքն իրեն՝միշտ։ Նա չունի կայուն արժեքներ, կայուն պատկերացումներ։ Ամեն հաջորդ օր կարող է փոխել նախորդ օրվա իր տեսակետը։

• Կեղծում է մարտի 1-ի հանրահավաքը։ Վարչական ռեսուրսով ու օլիգարխներով հանրահավաք կազմակերպելը նրա կեղծարար էության ամենաթարմ օրինակն է։

Եվ այս մարդուն, ով կեղծում է ամեն ինչ, մենք վստահում ենք հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների կազմակերպումը։ Որն է երաշխիքը, որ նա չի կեղծելու արտահերթ ընտրությունները։ Հասկանալի է չէ, որ նրա առջև փակ է լինելու Հայաստանը, այնպես, ինչպես փակ էր Սյունիքը։ Նա չի կարողանալու նորմալ քարոզարշավ անել։

Նա մասնակցելու է քարոզարշավին մի քանի ավտոբուս ուղեկցող ոստիկաններով և մի քանի տասնյակ դիպուկահարներով։ Ճիշտ այնպես, ինչպես կառավարության շենքից մի քանի հարյուր մետր այն կողմ որևէ նախարարության շենք այցելելիս։ Այդ դեպքում ինչ է մնալու նրան, եթե ոչ ընտրությունների կեղծումը։

Ինչ անել, որպեսզի ընտրությունները չկեղծվեն։ Սա այն խնդիրն է, որը պետք է լինի քաղաքական ուժերի թիվ մեկ օրակարգային հարցը։ Պետք է հասկանալ, ինչպես հասնել դրան, եթե իհարկե, առանձին ուժերի և Փաշինյանի միջև արդեն չկան պայմանավորվածություններ։ Պետք է կենտրոնանալ այս հարցի վրա, և ոչ թե ընտրական ցուցակների լավ համարներում ընդգրկվելու տհաճություն առաջացնող  մրցավազքի։ Ինչն ի դեպ արդեն սկսվել է։ Փաշինյանի ընտրական կեղծիքը կբերի նոր աղետի. սա գիտակցել է պետք»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}