Իրանում գտնվող հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցու լուսանկարը ճանաչվել է լուսանկարչական մրցույթի հաղթող
Լուսանկարիչ Ֆարզին Իզադդուստ Դարի կողմից արված Իրանում գտնվող հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցու լուսանկարը հաղթող է ճանաչվել «Wiki Loves Monuments» 2020-ի՝ «Վիքին սիրում է հուշարձաններ» լուսանկարչական մրցույթում։
Ժուրիներից մեկն ասել է, որ լուսանկարը հիասքանչ է, որովհետև եկեղեցին ունի երկրաչափական օրինաչափություն, ինչպես նաև՝ ձների մեջ սուզված լինելով, տպավորություն է ստեղծվում, թե եկեղեցին կոնտինուում տարածության ու գրավիտացիոն դաշտի մեջ «լողում է»։
Սուրբ Հովհաննես եկեղեցի, հայկական միջնադարյան կրոնական կառույց այժմյան Իրանի Սոհրոլ քաղաքում: Կառուցվել է 5-ից 6-րդ դարերում։ 1840 թվականին աղյուսով վերակառուցվել է Սամսոն Մակինցևի (Սամսոն Խան) կողմից՝ հին եկեղեցու հիմքի վրա։
«Վիքին սիրում է հուշարձաններ» ամենամյա միջազգային լուսանկարչական մրցույթ է, որի մասնակիցները լուսանկարում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները և ապա դրանք բեռնում Վիքիպահեստ։ Նպատակը մասնակից երկրներում ճարտարապետական հուշարձանների նկատմամբ հետաքրքրության հրավիրումն է։ «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթն առաջին անգամ կազմակերպվել է 2010 թվականին Նիդերլանդներում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները