«Հրապարակ». Արտահերթ ընտրությունների մասին Փաշինյանի որոշումը գզվռտոց է գցել «Իմ քայլում»
«Հրապարակ». «Իմ քայլի» սորոսական թևի պատգամավորները Փաշինյանից պահանջում են ընտրությունների գնալ նոր Ընտրական օրենսգրքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ ընտրությունների մասին Փաշինյանի որոշումը գզվռտոց է գցել «Իմ քայլում». սորոսական թևի պատգամավորները, որպես իշխանության փայատերեր, Նիկոլ Փաշինյանից պահանջում են ընտրությունների գնալ նոր Ընտրական օրենսգրքով, որով կփոխվի ընտրական մոդելը, և ռեյտինգայինի փոխարեն կհաստատվի համամասնական ընտրակարգ։ Նրանք հույս ունեն, որ իրենք կկարողանան ցուցակի առաջնային հորիզոնականներում տեղ զբաղեցնել և մտնել խորհրդարան։ Իսկ ռեյտինգայինի դեպքում իրենց շանսերը զրոյական են, հատկապես այն պատճառով, որ սորոսականների նկատմամբ հանրային նեգատիվ վերաբերմունք կա։
Արտահերթ ընտրությունների հարցում համաձայնությունը կայացվել է հիմնականում խորհրդարանական ընդդիմության, հատկապես Ծառուկյանի պահանջով, որոնք ինտենսիվ փողոցային պայքար չտարան կամ առհասարակ չմասնակցեցին՝ Փաշինյանին փրկելով հրաժարական տալու քայլից։
Ի դեպ, երեկ ԲՀԿ-ում մանթրաժ էին, ԲՀԿ-ական պատգամավորները Ծառուկյան-Փաշինյան հանդիպմանը նախորդած օրերին վստահ հայտարարում էին, թե մինչև կուսակցության քաղխորհրդում հարցը չքննարկեն, այդ հանդիպումը չի կայանա, սակայն երեկ տեղեկացանք, որ ոչ միայն նիստ չի եղել, այլև պատգամավորներից շատերն իրենց ղեկավարի և վարչապետի հանդիպման մասին տեղեկացել են մամուլից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում