
«Հրապարակ». Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է կենաց-մահու խնդիր
«Հրապարակ» թերթը գրում է. «Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է կենաց-մահու խնդիր։ Նա խախտել է բոլոր կարմիր գծերը, անգամ ԱԱԾ է ուղարկել վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի մոտ, որ ճնշեն, և նա չկասեցնի ԳՇ պետի ազատման հրամանը։ Բայց դատավորը որոշումը կայացրեց։
Այդ մասին վարչապետին զեկուցել են նախօրեի ուշ երեկոյան։ Նա այնքան է վրդովվել, որ կորցրել է ինքնատիրապետումը, նստել է իրեն սպասարկող մեքենան և կարգադրել քշել։ Վարչապետի շքախումբը կեսգիշերն անց՝ 1։30-ի սահմաններում սկսել է պտտվել Մաշտոցի պողոտայով՝ վեր ու վար։ Առավոտյան նրա աշխատակազմը խայտառակ հայտարարություն տարածեց, որ չեն կատարելու դատարանի որոշումը, իսկ «ուսապարկերը» սկսեցին դատապարտել դատավորին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում