ԱՆ-ն հաստատում է. «Շտապօգնություն» ՓԲԸ-ին ֆինանսական փոխհատուցում չի տրվել
Փետրվարի ընթացքում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցման ընթացակարգում որոշակի տեխնիկական խնդիրներ են առաջացել։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից ու մանրամասնում, որ դրա պատճառով բյուջեի` թվով 24 միջոցառումներից 4-ի մասով ֆինանսական փոխհատուցումներն ուշանում են:
«Միևնույն ժամանակ նշենք, որ մոտ ժամանակում ֆինանասական փոխհատուցումները, համապատասխան ծավալով, կտրամադրվեն բժշկական կազմակերպություններին, այդ թվում ` «Շտապօգնություն» ՓԲԸ-ին»,-ասված է ԱՆ հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ բյուջեում փող չլինելու պատճառով առողջապահության նախարարությունը չի կարողանում վճարել պոլիկլինիկաների և գյուղական ամբուլատորիաների մի մասի ամսեկան հասանելիք պետպատվերի գումարը, ինչի արդյունքում այդ բժշկական հիմնարկները հայտնվել են անելանելի վիճակում։
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ էլ՝ վերջիններս չեն կարողանում ոչ աշխատավարձ տալ, ոչ էլ հարկերըվճարել։ Այս օրերին բազմաթիվ տնօրեններ բողոքում են նախարարություն, որ հարկերը չվճարելու պատճառով ընկնելու են տույժերի ու տուգանքների տակ, սակայն առողջապահության նախարարությունը ոչինչ չի ձեռնարկում՝ պատճառաբանելով որ փող չկա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին