«Ուսապարկերն ափալ-թափալ ԱԺ արտահերթ նիստ են գումարել, որպեսզի սկսեն «դատարանները վերցնելու» հերթական ռաունդը»
Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Այսօր շատ բուռն էր։ Գերագույն ստահակի գրասենյակը հայտարարեց, որ թքած ունի դատարանի որոշման վրա ու գեներալ Օ.Գասպարյանին չի համարում ԳՇ պետ, Օ.Գասպարյանը ոչինչ էլ չհայտարարեց, բայց ըստ լուրերի՝ առավոտյան գնաց աշխատանքի և շարունակեց ԳՇ պետի պարտականությունների կատարումը, այնուհետև ԲՏ նախարարը հարձակման ենթարկեց իրեն «անհարմար» հարցեր տվող լրագրողին և հանգիստ շարունակեց իր պարտականությունների կատարումը, հետո լուր եղավ, որ ԱԱԾ-ից երեկ այցելել են վարչականի դատավոր Մհեր Պետրոսյանին, հետո առանց որևէ իրավական հիմքի՝ հունիսի 20-ը հայտարարվեց արտահերթի օր...
Մինչդեռ այս բուռն իրադարձությունների «ծխածածկույթի» ներքո վաղը՝ ուրբաթ օրը ժամը 11:00-ին, ուսապարկերը ափալ-թափալ ԱԺ արտահերթ նիստ են գումարել, որպեսզի սկսեն «դատարանները վերցնելու» (Ալենի ասած) հերթական ռաունդը։ Առաջարկում են ընդունել օրենսդրական փաթեթ, որի ուժով կձևավորվեն դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու լրացուցիչ գործիքներ։
Եթե գնում են արտահերթի, ինչու՞ են փորձում «վերջին շնչում» չարաշահել իրենց մեծամասնությունը։ Պատասխանն ակնհայտ է։
Այնուհանդերձ ուսապարկերին ասելիք չունեմ - նրանք ապացուցված վնասարար են։
Իսկ այ ընդդիմադիր համարվող պատգամավորներին ունե՛մ ասելիք։ Էլի վաղը գնալու եք, փողկապներով նստեք, մի քանի «նիկո՛լ, ամոթ քեզ» մակնիշի ելույթ ունենաք, դեմ քվեարկեք ու գնաք տու՞ն՝ ասելով թե բա ինչ անեինք - իրենք շատ են։ Դա է՞ ձեր գործը։ Թե՞ արդեն մտքում ընտրական ցուցակներն ու տոկոսներն եք հաշվում։
Շատ ե՞ն ուսապարկերը՝ բարձրացեք ամբիոնը գրավեք ու խափանեք նիստը - հերիք չեղա՞վ էդ ազգադավները «դաղալություններ» անեն, հարամություններ անեն ու թքեն ամեն տեսակ ժողովրդավարական ու իրավական արժեքի վրա։ Կռիվ տվեք, տո պետք լինի՝ ծեծ կերեք։ Ումի՞ց եք լավը։
Գո՛րծ արեք։ Արդյու՛նք տվեք։
ՀԳ. Կներեք անկեղծության համար - էսօր ՇԱՏ ջղայնացած եմ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան