Հայկական կողմին է փոխանցվել 15 զինծառայողի աճյուն
Այսօր ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում հայկական կողմին է փոխանցել Վարանդային (Ֆիզուլի) տարածաշրջանից հայտնաբերված՝ ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող ևս 15 (նախնական տվյալներ) զինծառայողի աճյուն: Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ նրանց ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը (նախնական տվյալներ) 1518 է:
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողների աճյունների որոնումներ այսօր տեղի չեն ունենա
- Ջաբրայիլի շրջանում հայտնաբերվել է մեկ աճյուն. ԱԻՊԾ
- Մարտունու շրջանի հարավ-արևելյան թևից հայտնաբերվել է ևս 3 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
- Անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսվել են
- Ադրբեջանը հայտարարում է` բոլոր ռազմագերիներին հանձնել են Հայաստանին, «մնացածներրը ռազմագերիներ չեն»
- Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր դադարեցվել են
- Որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է ևս 3 աճյուն
- Վերսկսվել են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան