Կորոնավիրուսային իրավիճակի պատճառով Փարիզը և ֆրանսիական մի շարք քաղաքներ մեկ ամիս կփակվեն
Փարիզը, Նիսը և մեկ տասնյակից ավելի ֆրանսիական տարածքներ մեկ ամսով կանցնեն լիակատար արգելափակման՝ մի քանի շրջաններում COVID-19 վարակների աճի և հիվանդանոցների հագեցվածության ֆոնին։ Այս մասին, Euronews-ի հաղորդմամբ, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը:
Երկրի 16 դեպարտամենտներում այսօրվանից կանցնեն արգելափակման՝ վարակի երրորդ ալիքի ֆոնին՝ ներառյալ Փարիզը։
Արգելվում է ճանապարհորդությունն արգելափակված տարածքներից: Արգելափակման տակ գտնվող վայրերում դպրոցները կմնան բաց: Ոչ առաջին անհրաժեշտության խանութները կփակվեն, մինչդեռ գրախանութներին թույլատրվում է բաց մնալ այն շրջաններում, որոնք արգելափակված են:
Փակման ընթացքում մարդիկ կկարողանան շրջել և սպորտով զբաղվել, բայց պետք է ունենան ձևաթուղթ ու մնան իրենց տներից ոչ ավելի 10 կիլոմետր հեռավորության վրա: