Ինչպես 140 կմ եկան ու հասան մինչև Սյունիք, 140 կմ էլ այն պատերազմին գան ու կհասնեն Երևան. Սիսիանի քաղաքապետ
«Սիսիանի օդանավակայանում այս պահին տեղակայցված են ռուսական զորքեր»,- ասուլիսում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը։
Նա նշեց, որ չի կարող պատասխանել հարցին, թե արդյոք այնտեղ հետագաում կլինի ռուսական ռազմաբազա, թե ոչ, ինչի մասին նաև տեղեկատվություն է տարածվել, բայց այս պահին այնտեղ տեղակայված են ռուսական զորքեր։
Արթուր Սարգսյանը նաև նշեց, որ խոսելով Սյունիքի անվտանգության մասին, իրականում միայն Սյունիքի անվտանգության խնդիրը չէ, այլ Հայաստանի անվտանգության։
«Ցավալի է, բայց պատերազմի ժամանակ մարդիկ կային հենց Սյունիքում, որ ասում էին՝ հենց Սյունիքում կռիվ լինի, մեր երեխան նոր կգնա, չի գնա Ղարաբաղ։ Հիմա եկանք, հասանք մեզ, Սիսիանը երկու կողմից սահման ունի։
Եկեք փորձենք հանել այն մտածելակերպը, որ Սյունիքը խնդիր ունի։ Եթե Սյունիքն արդեն խնդիր ունի, հաջորդը կլինի Երևանը, ինչպես 140 կիլոմետր եկան ու հասան մինչև Սյունիք, 140 կիլոմետր էլ այն պատերազմին գան ու կհասնեն Երևան։
Սա մեր երկրի անվտանգության խնդիրն է»,- ասաց Սիսիանի համայնքապետը։
Նա նշեց, որ պետք է հզոր բանակ ունենալ, որպեսզի հնարավոր լինի դիմագրավել թուրքին։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն փորձում է կոծկել իր խայտառակությունը՝ արգելելով Սյունիքում տեսա-լուսանկարահանումը. Վահե Հակոբյան
- Առուշ Առուշանյան. Ուղղակի չկա այն մարդը, ով կբանակցի այդ փաստերի հիման վրա և ունենք այն, ինչ ունենք
- Տո այ տղա ջան, դու ուրիշ ի՞նչ նվաճում ունես, որ սա էլ ես ընդգրկում նվաճումների մեջ. Վահե Հակոբյանը՝ Ավինյանին
- «Մեր պատմության էջը փակած նո՞ր ենք ուզում ճանաչել թուրքին, թե՞ թուրքի տեսակը փոխվել է արդեն»
- Մենք ստիպված լքեցինք դիրքերը, որովհետև ոչ մի փամփուշտ անգամ չէինք ստացել. Քաջարանի համայնքապետ
- Ադրբեջանի դրոշների տակով անցնելը, ժողովուրդ ջան, մեզ համար սթրես է. Քաջարան համայնքի ղեկավար
- Հունիսի 21-ին Նիկոլը լինելու է նախկին. «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար
- Հայաստանն այսօր անհրաժեշտություն ունի վերածննդի բոլոր ոլորտներում. Վահե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան