Երևանում բացվեց Արտավազդ Փելեշյանի աստղը
Երևանի Թումանյան 31 հասցեում (Թումանյան–Փարպեցի խաչմերուկում) տեղի ունեցավ մեծ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի աստղի բացումը: Խաչմերուկում ցուցատախտակ է տեղադրված, որի վրա գրված է՝ «Արտավազդ Փելեշյանի` դեպի կինո ճանապարհը սկսվել է այդ խաչմերուկից»։
Աստղի բացումը նախաձեռնել է «Արև Ֆիլմ Ստուդիայի» ղեկավար, ռեժիսոր Հրանտ Վարդանյանը:
«Արտավազդ Փելեշյան... Ամեն ինչի սկիզբն ակունք է առել հենց այս խաչմերուկից։
Կարծում եմ՝ այս աստղը մեծ ստեղծագործողին վերաբերվող մեզ և մեր հյուրերին փոքրիկ նվեր է»,- ասաց Հ. Վարդանյանը։
Աստղի բացմանը ներկա էր Արտավազդ Փելեշյանը։ Նա լուռ հետևեց միջոցառման ընթացքին, միայն ասաց. «Շնորհակալություն»։
Այս տարի ռեժիսոր, սցենարիստ, դերասան, վավերագրական կինոյի ականավոր ու համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը նշեց ծննդյան 83-րդ տարեդարձը:
Հարակից հրապարակումներ`
- «Եկավ Արտավազդ Փելեշյանը... Եկավ և աստված տա, որ չգնա»
- Արտավազդ Փելեշյանն իր «Բնություն» ֆիլմի հոնորարը նվիրաբերել է Արցախին
- Փարիզում կայացել է Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան
- «Ձեզանից մեկը գոնե փորձե՞լ է հետաքրքրվել ինչպես և ինչով են այս ծանր օրերին ապրում Փելեշյանը, Չեքիջյանը, Մանսուրյանը»