Նիկոլը այսօր հրապարկում էր Ապրիլի 24-ի իր ուղերձի բովանդակությունը՝ մի կողմ դնել թշնամությունը. Գեղամ Մանուկյան
ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը գրում է.
«նիկոլն այսօր սասունցիների ժառանգների գյուղերում թութակի պես հատուկ էր կրկնում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հետագա հարաբերությունների իր բանաձևը՝ «Իրողությունը հետևյալն է՝ մենք էս տարածաշրջանում պետք ա ապրենք, բայց էս տարածաշրջանում մեր ապրելու կամ էս տարածաշրջանի ամենամեծ խնդիրը որն ա։ Խնդիրը հետևյալն ա, որ մեզ ընկալում են որպես թշնամի և մենք ընկալում ենք որպես թշնամի։
Քանի մեզ ընկալում են որպես թշնամի, էնքան մենք ընկալում ենք որպես թշնամի։ Ինչքան մենք ընկալում ենք որպես թշնամի, էնքան մեզ ընկալում են որպես թշնամի։ Եվ նույնիսկ շատ դժվար ա գտնել էն մեկնարկային կետը, որից էս պրոցեսը սկսվել ա»։
ՊԱՏՐԱՍՏՎԵՔ։
- Նիկոլը այսօր հրապարկում էր Ապրիլի 24-ի իր ուղերձի բովանդակությունը՝ մի կողմ դնել թշնամությունը
- Նիկոլը ապագայի իր ծրագիրն էր ներկայացնում ու բացում Հայոց դարպասներն արդեն Թուրքիայի առաջ
- Ցեղասպանության ժառանգներ, դուք որ ապրել եք հատուցման ու պահանջատիրության ոգով, այսօր «թալանչիների» ու «նախկինների» դեմ պայքարի նիկոլական հոգեմետ դեղը նորից ընդունելով փոշիացնում եք Հայ Դատի պայքարի մարտիկների զոհաբերությունն ու նահատակությունը
- այս ելույթներով նա վաղն արդեն Ապրիլի 24-ից հետո Թուրքիայի արյունոտ ձեռքը բռնելով արդարանալու է, թե «սասունցիների ժառանգների Բազմաբերդ ու Ուջան եմ գնացել, նույնն եմ ասել։ Ինձ դեմ էին տվել մանկահասակ երեխաների, ծափ էին տալիս։ Համաձայն են»։
Թույլ տա՞նք այս ամենը մեր ժողովրդի գլխին բերի դավաճանը։ Շարունակի ուրացումը։
Դուք չգիտեմ ինչպես, բայց մենք թույլ չենք տալու։ Պայքարի ջահը չի ընկնելու։ Առանց նիկոլ ՀԱՅԱՍՏԱՆԸ բերելու ենք մեր ժողովրդին։
-դեռ ժամանակ ունենք։ Ապրիլի 24-ին մնացել է 35 օր»։
նիկոլն այսօր սասունցիների ժառանգների գյուղերում թութակի պես հատուկ էր կրկնում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հետագա...
Posted by Գեղամ Մանուկյան on Saturday, 20 March 2021
Հարակից հրապարակումներ`
- «Եկել է բոլոր հրեշավոր ստերիդ ու արարքներիդ համար պատասխան տալու ժամանակը». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
- Տականք, այլևս մեր տղերքի մասին չխոսես, նրանց անունները չտաս. Գեղամ Նազարյան
- Ո՞վ մեկ կոպեկ ներդրում կանի, քանի Փաշինյանը կա. Վահե Հակոբյան
- Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման էին տարել մանկահասակ երեխաներին. Մեդիապորտ
- Փաշինյանի խոսքը պրիմիտիվ տգիտություն է ու հայկական ազգային նախագծի ոչնչացման փորձ
- Էլիբեգովա. Ադրբեջանցիների ձգտումների մեջ ոչինչ չի փոխվել ու չի փոխվելու ցեղախմբից մինչև ազգ դառնալու ճանապարհին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան