ԵԽ գլխավոր քարտուղար․ Թուրքիայի կողմից Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալը կործանարար լուր է
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարություն է տարածել՝ Թուրքիայի կողմից Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու վերաբերյալ։
«Թուրքիայի կողմից հայտարարված՝ Եվրոպայի խորհրդի Ստամբուլի՝ կանանց նկատմամբ բռնության մասին կոնվենցիայից դուրս գալը կործանարար լուր է:
Ստամբուլի կոնվենցիան ընդգրկում է եվրոպական 34 երկիր և լայնորեն դիտվում է որպես ոսկե ստանդարտ՝ կանանց և աղջիկներին մեր հասարակություններում ամեն օր բռնության դեմ պաշտպանելու միջազգային ջանքերում:
Այս քայլը հսկայական հետընթաց է այս ջանքերի համար և առավել ցավալի է, քանի որ այն վտանգում է կանանց պաշտպանությունը Թուրքիայում, ամբողջ Եվրոպայում և դրանից դուրս»,-ասում է Բուրիչը:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Էրդողանի որոշմամբ Թուրքիան դուրս է գալիս Ստամբուլի կոնվենցիայից։
Եվրոպայի խորհրդի Ստամբուլի կոնվենցիան, որը բացվել էր անդամ երկրների ստորագրման համար 2011թ․-ին Ստամբուլում, նպատակ է հռչակել կանանց և ընտանեկան բռնության կանխարգելումն ու դրա դեմ պայքարը։