ԵՄ հատուկ ներկայացուցիչը կարևորում է անհայտ կորածների մարմինների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները՝ ներառյալ 1990-ականներից
«Ոգևորված եմ լսել ղեկավարության պատրաստակամությունը` աշխատելու Եվրամիության հետ` լուծելու համար 2020թ․-ի լայնամասշտաբ ռազմական գործողություններին հաջորդած բազմաթիվ մարտահրավերները»,-այս մասին թվիթերում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Հայաստանում ու Ադրբեջանում բարձր մակարդակի խորհրդակցություններից հետո Բրյուսել վերադառնալով։
Կլաարը նշում է, որ կարևոր է շարունակել մարդասիրական ջանքերն ու կարևոր աշխատանքը՝ անհայտ կորածների մարմինների հայտնաբերման ուղղությամբ՝ ներառյալ 1990-ականներից, և վստահության ամրապնդման միջոցառումները, ինչպիսիք են բոլոր ձերբակալվածների շուտափույթ վերադարձը և հրատապ կարիքների համար համագործակցությունը՝ ներառյալ ականների ազդեցությունը լուծելու համար։
«Նաև շատ կարևոր է դադարեցնել բացասական հասարակական հռետորաբանությունը: Ծրագրում եմ շուտով վերադառնալ տարածաշրջան ՝ խորհրդակցությունների համար, թե ինչպես ԵՄ-ն կարող է առավելագույնը օգտակար լինել՝ աջակցելու ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին՝ ներկա մարտահրավերների համատեքստում»,-գրել է Կլաարը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան