Փողոցային պայքարը չի մարել. Իշխան Սաղաթելյան
«Եթե նշանակեն արտահերթ ընտրություններ, չի կարելի գրացնել Նիկոլի հաղթանակ։ Ընդահակառակը, ինքը ստիպած է գնում ընտրությունների, ընտրությունների է գնում Հայրենիքի փրկության շարժման ու առահասարակ մեր հայրենակիների պայքարի արդյունքում»,- 5-րդ ալիքի «Հարազրույց» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծել է՝ եթե որևէ իշխանության վիճակ նորմալ է ու լեգիտի, չի գնա ընտրության։
Ի. Սաղաթելյանը նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ճգնաժամը հաղթահարելու լավագույն միջոցն է, բայց եթե իր կազմակերպմամբ, իր վարչապետի ԺՊ կարգավիճակով, մեծ վտանգ կա, որ այդ ընտրությունները չեն լինելու մրցակցային, հավասար պայմաններով, չեն ունենալու հանրային մեծ վստահություն։
«Այս պարագայում ոչ թե կհաղթահարենք ճգնաժամը, այլ կմտնենք ավելի խորը ճգնաժամի մեջ»,- ասել է նա։
Ի. Սաղաթելյանն ընդգծել է՝ ընտրություններ պետք է լինեն, բայց չպետք է լինեն իր կազմակերպմամբ։
«Հայրենիքի փրկության շարժումն իբրև շարժում երբեք չի մարի, քանի դեռ այս հարցը լուծած չէ, Շարժման անդամ կուսակցություններն ազատ են իրենց դիրքոշումների մեջ։
Չեմ կարծում, որ կան խորը տարաձայնություններ, որ շարժման այս ձևաչափը կարող է այս պահին փլվել»,- ասել է նա։
Ի. Սաղաթելյանը հայտնել է, որ այսօր կայանալու է Շարժման խորհրդի նիստ, ակտիվ շփվում են գործընկերների հետ, այս պահին ամեն ինչ նորմալ է, պայքարը պետք է շարունակի։
Նա նշել է, որ Փաշինյանը բացարձակ հնարավորություն չունի նույնիսկ ընտրությունների միջոցով վերարտադրելու, բայց իր տեսակը, այն հանգամանքը, որ հանուն աթոռի պատրաստ են ամեն ինչի, հնարավոր է այդ ընտրությունները դառնան նոր ճգնաժամի պառճառ։
Խոսելով Հայրենիքի փրկության շարժման մինչ այժմ ծավալած գործունեության մասին, մասնավորապես թույլ տված սխալների մասին, Ի.Սաղաթելյանն ասել է. «Շարժումը հսկայական գործ է իրականացրել, աննախադեպ համախմբում է եղել։ Իրականում 4-5 ամիս փողոցում ենք եղել, արել ենք հնարավորը։ Թերություններ, բացթողումներ, իհարկե, ունեցել ենք։ Մենք չենք կարողացել օգտվել այն տեխնոլոգիաներից, որ գոյություն ունեն, նրանից, ինչից օգտվել էր Նիկոլը։
Մենք այդ տեխնոլոգիաներից չենք օգտվել և մեր հիմնական բացթողումներից մեկը եղել է դա։ Մենք պայքարը տարել ենք շատ ազնիվ, շատ շիտակ, ազգային հողի վրա։ Խոսել ենք խնդիրների, խորքային վտանգների մասին, հաճախ մեր քաղաքացիները մեր ասածը խորությամբ չեն ընկալել։
Ամենամեծ բացթողումներից մեկը համարում եմ դա, որ մենք պոպուլիզմով չենք զբաղվել, չենք խաբել, չենք ասել՝ եկեք ու վաղվանից կապրեք գոհ ու երջանիկ։ Այս իմաստով, չենք կարողացել ամբողջացնել փողոցային պայքարը։
Այն ինչ ինքն է արել, մենք չէինք կարող անել»։
Նա հայտարարեց, որ փողոցային պայքարը չի մարել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «168 Ժամ». Հունիսի 20-ի ընտրությունները լեգիտիմացնելու են պարտությունն ու կապիտուլյացիան
- Մենք երկիր ենք կորցնում, իսկ մարդիկ քննարկում են կոռուպցիայի և ընտրությունների ընթակարգերն. Ստեփան Դանիելյան
- Հայաստանում հերթական անգամ տապալվել է սահմանադրական կարգը, Փաշինյանն իրավունք չուներ ընտրությունների անցկացման օր հայտարարել․ Էդգար Ղազարյան
- Դաշնակցությունն այդ օրակարգի մեջ չի մտնելու. Իշխան Սաղաթելյան
- «Իմքայլական պատգամավորները, լսելով, որ արտահերթ ընտրություններ կարող են լինել, շան պես վախեցել են»
- Հիմա կան խաղի գործող կանոններ, համաձայն որոնց՝ պետք է պատրաստվել ընտրություններին. Մարուքյան
- Այդ ընտրությունները կարող են լինել ոչ թե իրավիճակից դուրս գալու ելք, այլ ստեղծված իրավիճակից նոր ճգնաժամ սկսվի. Սաղաթելյան
- ԲՀԿ–ն պատրաստ է ընտրություններին բոլոր տիպի ընտրակարգերով. Մելքումյան
- Մարինե Սուքիասյան . Ընտրություններ՝ հին հերոսներով ու «Նոր Հայաստանի» նվաճումներով
- ՄԱԿ-ի խոսնակ. Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման քաղաքական որոշման մասին որևէ մեկնաբանություն չունեմ
- «Ալյանս» կուսակցությունը կմասնակցի արտահերթ ընտրություններին՝ վարչապետի սեփական թեկնածուով
- ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը
- ՀԱԿ-ի հայտարարությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ
- Մենք մասնակցելու ենք արտահերթ ընտրություններին. Արթուր Վանեցյան
- Սոցցանցի արձագանքը՝ արտահերթ ընտրությունների մասին հայտարարությանը
- Էդմոն Մարուքյան. Հունիսի 20-ը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր մեզ համար ընդունելի է
- Հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան