«Մեր պատմության էջը փակած նո՞ր ենք ուզում ճանաչել թուրքին, թե՞ թուրքի տեսակը փոխվել է արդեն»
«Սյունիքն իր աշխարհագրական դիրքով այս պահին ամենախոցելին է, և հարցն, ըստ իս այդքան էլ ճիշտ չի ձևակերպված. չկա Սյունիքի անվտանգություն, կա ՀՀ-ի անվտանգություն, որի ամենակարևոր բաղադրիչն այս պահին Սյունիքի սահմանն է»,- «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են իրենք Սյունիքի անվտանգությունն ապահովելու, եթե դառնան խորհրդարանական ուժ։
Նա նշեց, որ միայն Սյունիքի անվտանգության մասին խոսելը ձախողման կարող է բերել, ուստի պետք է ՀՀ-ի անվտանգային համակարգի մասին մտածել, այն նորովի մշակելու և զարգացնելու մասին։
«Սյունիքի անվտանգությունը պետք է ապահովեն ՀՀ ուժային կառույցները, իսկ սահմանամերձ շրջաններում ապրող քաղաքացիների համար պետք է համապատասխան օրենքի նախագծեր մշակվեն, օրինակ՝ զենք կրելու իրավունք տալը։ Իսկ ընդհանուր առմամբ, մեր քաղաքական ուժի առաջնահերթ խնդիրներից է լինելու բանակի հզորացումը։ ՀՀ ԶՈւ և՛ սպայակազմի համար, և՛ շարքային կազմի համար պետք է պայմանները բարելավվեն։ Բայց կրկնում եմ, Սյունիք ավտանգային համակարգը չպետք է առանձին դիտարկել»,- նկատեց նա։
Մխիթար Զաքարյանն ասաց, որ Երևանում ապրողներն իրենց խորը թիկունքում են զգում, բայց դա այդպես չէ։
«Դարպասը եկել է Սյունիք, ու եթե այս իշխանությունը մնա, ապա ավելի վատ է լինելու։ Բայց հուսանք՝ այդպես չի լինի, մենք կուղղենք մեր մեջքը։ Այս կուսակցությա համար առաջնային է անվտանգության հարցը։ Չկա Սյունիքի անվտանգություն, կա ողջ ՀՀ-ի անվտանգություն։ Սա մեր երկրի անվտանգության խնդիրն է»,- շեշտեց նա։
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն էլ նշեց, որ թուրքն այսօր Սյունիքում է, ո՞նց կարող է այն անվտանգ լինել։
«Մեր պատմության էջը փակած նո՞ր ենք ուզում ճանաչել թուրքին, թե՞ թուրքի տեսակը փոխվել է արդեն։ Ո՞նց կարող է Սյունիքն անվտանգ լինել, եթե ադրբեջանցին այսօր Կապանում է։ Ու քաղաքական իմպոտենք այս թիմը Սյունքին անվտանգ է համարում։ Եվ դա անվտա՞նգ է։ Հիշեք՝ Աստված ոչ անի, եթե Սյունիքի խնդիրը չլուծվեց, մի օր ուղտը ձեր դռանն է չոքելու։ Սա մեր երկրի անվտանգության խնդիրն է, եկեք չառանձնացնենք մարզերը։ Մենք հայ ենք»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ստիպված լքեցինք դիրքերը, որովհետև ոչ մի փամփուշտ անգամ չէինք ստացել. Քաջարանի համայնքապետ
- Հունիսի 21-ին Նիկոլը լինելու է նախկին. «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար
- Հայաստանն այսօր անհրաժեշտություն ունի վերածննդի բոլոր ոլորտներում. Վահե Հակոբյան
- Իրենք կարող է ուզեն հանձնել Սյունիքը, բայց չեն կարող, տվող չկա. Պատերազմի մասնակից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան