Մենք երկիր ենք կորցնում, իսկ մարդիկ քննարկում են կոռուպցիայի և ընտրությունների ընթակարգերն. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Կեղծ հարցադրումների թակարդը» վերնագրով գրառում է արել.
«Մեզ մոտ երկու հարցադրում կա, որը թակարդի մեջ է գցել հանրության գիտակցությունը։ Ըստ դրանց մենք վատ ենք ապրում, որովհետև.
- ընտրությունները կեղծվում են,
- կա կոռուպցիա։
Վստահ եմ, շատերը սա կարդալով կմեղադրեն, որ ես կողմ եմ կոռուպցիային ու ընտրակեղծիքներին։ Մեղադրողները միշտ մի բան կգտնեն մեղադրելու համար, դա մի կողմ, հիմա ըստ էության։
Կոռուպցիան ու ընտրակեղծիքները կան շատ երկրներում, այդ թվում ամենաառաջավոր։ Հիշենք ԱՄՆ ընտրակեղծիքները, կամ 20-րդ դարի առաջին կեսում Անգլիայի ընտրությունները, երբ տեղամասերի դռների մոտ կանգնած թաղի տղերքը տփում էին «սխալ» քվեարկողներին՝ համատարած։ Նաև բացի մեխանիկական ընտրակեղծիքներից, ըստ իս, ավելի բիրտ կեղծիքը' պրոֆեսիոնալ մանիպուլյացիաները եւ հանրությանը թյուրիմացությունների մեջ գցելն է։ Իսկ դա արդեն արվեստի մակարդակի է բարձրացվել։
Օրինակները շատ են, բայց դրանք չեն խանգարում, որ այդ երկրները առաջ շարժվեն։
Հիմա կոռուպցիայի մասին, եթե մարդիկ իմանան, թե ինչ ծավալի ու թափի կոռուպցիա կա ԱՄՆ-ում ու Եվրոպայի բարեկեցիկ շատ երկրներում, կկորցնեն հավատը մարդկության հանդեպ, բայց այդ ամենն ամենավերին շերտերում է կատարվում, «փոքր» մարդը դա չի տեսնում։
Նաև սխալ է այն պատկերացումը, որ կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական զարգացմանը, շատ դեպքերում ճիշտ հակառակն է, հենց կոռուպցիայի շնորհիվ են շատ երկրներ կարողացել ցարգանալ։ Մասնավորապես Հարավային Կորեան տոտալ ու դաժանագույն կոռուպցիայի շնորհիվ է կարողացել կայացնելը իր տնտեսությունը։ Նույնը Ճապոնիայի մասին, օրինակ, մինչ այժմ, եթե որեւէ նախարարի օրոք տնտեսության համապատասխան ճյուղը զարգացել է, հետո պաշտոնաթող նախարարը կարող է դառնալ համապատասխան մասնավոր կորպորացիայի նախագահ, կամ բարձր պաշտոնյան։ Դա իր պարգեւավճարն է լավ աշխատանքի համար։ Մեր տեսակետից դա կոռուպցիա է, բայց մեր հեղափոխական պարգեւավճարների փոխարեն ճապոնացիները նման ձեւ են ընտրել կլանային տնտեսություն ունեցող այդ երկրում բարձր պաշտոնյաներին շահագրգռելու համար։ Կյանքն ունի իր օրենքները, կան բար են որ պաշտոնյաները գողանում են, կամ որեւէ օրինականացված մեխանիղմ է կառուցվում նրանց համար։
Կարճ՝ ընտրությունները մեխանիկական պրոցես է, որի վրա մենք սևեռվել ենք, սակայն ընտրությունների բովանդակությունը մեզ չի հետաքրքրում՝ այսինքն առաջարկվող (կամ չառաջարկեց) ապագայի նախագծերը։
Նույնը կոռուպցիան, որին պետք է տալ աշխատանքի խրախուսման լեգիտիմ տեսք, անգամ եթե դա կոռուպցիա չհիշեցնի։
Մենք երկիր ենք կորցնում, իսկ մարդիկ քննարկում են կոռուպցիայի և ընտրությունների ընթակարգերն, առանց բովանդակային խնդիրների մասին խոսելու»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում հերթական անգամ տապալվել է սահմանադրական կարգը, Փաշինյանն իրավունք չուներ ընտրությունների անցկացման օր հայտարարել․ Էդգար Ղազարյան
- «Իմքայլական պատգամավորները, լսելով, որ արտահերթ ընտրություններ կարող են լինել, շան պես վախեցել են»
- Հիմա կան խաղի գործող կանոններ, համաձայն որոնց՝ պետք է պատրաստվել ընտրություններին. Մարուքյան
- Այդ ընտրությունները կարող են լինել ոչ թե իրավիճակից դուրս գալու ելք, այլ ստեղծված իրավիճակից նոր ճգնաժամ սկսվի. Սաղաթելյան
- ԲՀԿ–ն պատրաստ է ընտրություններին բոլոր տիպի ընտրակարգերով. Մելքումյան
- Մարինե Սուքիասյան . Ընտրություններ՝ հին հերոսներով ու «Նոր Հայաստանի» նվաճումներով
- ՄԱԿ-ի խոսնակ. Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման քաղաքական որոշման մասին որևէ մեկնաբանություն չունեմ
- «Ալյանս» կուսակցությունը կմասնակցի արտահերթ ընտրություններին՝ վարչապետի սեփական թեկնածուով
- ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը
- ՀԱԿ-ի հայտարարությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ
- Էդգար Ղազարյան. Հավանաբար, Փաշինյանը կհայտարարի նաև, թե ով կարող է մասնակցել ընտրություններին
- Մենք մասնակցելու ենք արտահերթ ընտրություններին. Արթուր Վանեցյան
- Սոցցանցի արձագանքը՝ արտահերթ ընտրությունների մասին հայտարարությանը
- Էդմոն Մարուքյան. Հունիսի 20-ը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր մեզ համար ընդունելի է
- Հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան